COVID-19-ի մասին
Տարեցների և քրոնիկ հիվանդություններ (օրինակ`սրտանոթային հիվանդություններ, շաքարախտ, քրոնիկ շնչառական հիվանդություններ, քաղցկեղ) ունեցողների մոտ հիվանդության ծանր ընթացքի հավանականությունն ավելի մեծ է2:
Վիրուսը հիմնականում տարածվում է սերտ շփման մեջ գտնվող մարդկանց շրջանում՝ միմյանցից մինչև մեկ մետր հեռավորության վրա: Մարդը կարող է վարակվել վիրուսը պարունակող միկրոկաթիլները ներշնչելու կամ անմիջականորեն աչքերին, քթին, բերանին դիպչելու արդյունքում: Վիրուսը կարող է տարածվել նաև վատ օդափոխվող և/կամ մարդաշատ փակ տարածքներում: Բացօթյա վայրերն ավելի քիչ ռիսկային են: Փորձագետները շարունակում են COVID-19-ի տարածման և դրա հետ կապված առավել ռիսկային իրավիճակների վերաբերյալ հետազոտությունները3:
Հղումների ցանկ
¹ Coronavirus Disease 2019 (COVID-19) | Disease or Condition of the Week | CDC. (n.d.). Retrieved July 19, 2021
² Coronavirus. (n.d.). Retrieved July 19, 2021
³ COVID-19: Frequently asked questions | UNICEF. (n.d.). Retrieved July 19, 2021