COVID-19-ին վերաբերող միֆեր
-
Փաստ. Իհարկե, ո՛չ: Ալկոհոլի օգտագործումը չի պաշտպանում COVID-19-ից և կարող է վտանգավոր լինել: Ալկոհոլի չարաշահումը առաջացնում է առողջական խնդիրների զարգացման ռիսկ:
-
Փաստ. Նման սարքերը չեն հայտնաբերում COVID-19 վարակի առկայությունը, դրանք արդյունավետ հայտնաբերում են բարձր ջերմաստիճանը, իսկ բարձր ջերմաստիճանի պատճառները կարող են բազմաթիվ լինել: Ջերմության բարձրացման դեպքում դիմեք համապատասխան բժշկական կազմակերպություն:
-
Փաստ. Ուլտրամանուշակագույն ճառագայթային լամպերը չի կարելի օգտագործել ձեռքերի կամ մարմնի այլ մասերի ախտահանման համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասակար ազդեցություն ունենալ մաշկի և աչքերի վրա:
-
Փաստ. Ո՛չ: Բացի այն, որ այդպես հնարավոր չէ սպանել օրգանիզմում գտնվող վիրուսը, կարող եք վնասել հագուստը, աչքերը և մաշկը:
-
Փաստ. Սխտորը օգտակար է, այն ունի որոշակի հակամանրէային հատկություններ, սակայն համավարակի ժամանակ չեն հայտնաբերվել փաստեր, որոնք վկայում են սխտորի COVID-19 հիվանդության կանխարգելման մասին:
-
Փաստ. Ներկայում հիվանդությունը բուժող դեղամիջոցներ չկան: Հիվանդները պետք է համապատասխան և օժանդակ բուժում ստանան՝ ախտանիշները մեղմելու համար:
COVID-19 բուժվող հիվանդություն է: Նոր կորոնավիրուսով վարակվելը դեռ չի նշանակում, որ մարդը մնում է ցմահ վիրուսակիր: Վարակվածների մեծամասնությունն ապաքինվում է և վիրուսը դուրս է բերվում օրգանիզմից: Վարակվելու դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան բժշկական կազմակերպություն և ստանալ բուժում:
-
Փաստ. Այնպիսի միկրոէլեմենտները, ինչպիսիքն են վիտամին D, վիտամին С և ցինկը, շատ կարևոր նշանակություն ունեն իմունային համակարգի նորմալ գործունեության համար և կենսական կարևոր նշանակություն ունեն առողջությունը պահպանելու համար: Տվյալ պահի դրությամբ COVID-19 բուժման նպատակով միկրոէլեմենտների օգտագործման վերաբերյալ տվյալներ չկան:
-
Փաստ. Ո՛չ, հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա, դրանք արդյունավետ բուժում են միայն մանրէային վարակները: COVID-19 հարուցիչը վիրոս է, հետևաբար, հակաբիոտիկները պետք չէ օգտագործել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման նպատակով: Այնուամենայնիվ, COVID-19 ախտորոշումով հիսպիտալացված հիվամդներին կարող են նշանակվել հակաբիոտիկներ՝ ուղեկցող մանրէային վարակների բուժման նպատակով:
-
Փաստ. Չնայած վիրուսը կարող է մակերեսներին մնալ ժամեր շարունակ, սակայն փոխադրման ընթացքում միջավայրի ազդեցությունը, տեղափոխումն ու ջերմաստիճանի տատանումները խոչընդոտում են վիրուսի ակտիվությանը: Եթե այնուամենայնիվ, կա մտավախություն, որ մակերեսը կարող է ախտահարված լինել, հարկավոր է այդ առարկաները մաքրել ախտահանող միջոցներով և դրանց ձեռք տալուց հետո լվացվել:
-
Փաստ. Նոր կորոնավիրուսը չի փոխանցվում մոծակների միջոցով: Այն ռեսպիրատոր վիրուս է, որը հիմնականում փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով, այսինքն, հազալու կամ փռշտալու ժամանակ վարակված մարդու շնչուղիներից դուրս եկած կաթիլները ներշնչելիս: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է պահպանել հեռավորություն, ինչպես նաև պահպանել անձնական և ռեսպիրատոր հիգիենայի կանոնները:
-
Փաստ. COVID-19-ի համավարակի ողջ ժամանակահատվածում (1 տարի 11 ամիս) չի նկատվել ոչ մի օրինաչափություն վարակի տարածման ու եղանակային առանձնահատկությունների մեջ: Համավարակը գրանցվել է ինչպես հյուսիսային, այդպես էլ արևադարձային երկրներում:
-
Փաստ. COVID-19-ով կարելի է հիվանդանալ անկախ եղանակից, վիրուսը տարածվում է ցանկացած կլիմայական պայմաններում և պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում հետևել անձնական հիգիենայի կանոններին` հաճախ լվանալ ձեռքերը, դիմակ կրել, փռշտալիս և հազալիս ծածկել բերանը: Իսկ ամենաապահովը մարդ իրեն կարող է զգալ, եթե պատվաստված լինի:
-
Փաստ. Ամեն օր լողանալուց բացի, անհրաժեշտ է լվանալ հագուստը՝ 60-90 °C տաք ջրում, լվացքի միջոցների կիրառմամբ կամ սպիտակեցնող նյութ ավելացնելով։ Այնուհետև, հարկավոր է չորացնել դրանք չորանոցում՝ բարձր ջերմության պայմաններում կամ արևի տակ: