COVID-19-ի տարբերակները
Ի՞նչ պետք է իմանալ COVID-19-ի տարբերակների մասին
Վիրուսներն անընդհատ մուտացիայի են ենթարկվում, և նոր տարբերակների առաջացումը սպասելի է: Երբեմն նոր տարբերակներն ի հայտ են գալիս և անհետանում: Որոշ դեպքերում դրանք պահպանվում են: Համավարակի ընթացքում հայտնաբերվել են COVID-19 հարուցող վիրուսի բազմաթիվ տարբերակներ1:
Կարևոր է իմանալ․
- Նոր տարբերակների առաջացումը դանդաղեցնելու լավագույն եղանակը՝ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումն է, այդ թվում COVID-19-ի դեմ պատվաստումները:
- Պատվաստումները պաշտպանում են COVID-19-ի ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից, հոսպիտալացումից և մահվան ելքից:
- COVID-19-ի բոլոր տարբերակների դեպքում ախտորոշման մեթոդը նույնն ՊՇՌ, սակայն այն չի հստակեցնում վիրուսի տարբերակը։
Պատվաստանյութեր
- COVID-19-ի դեմ արտոնագրված պատվաստանյութերը պաշտպանում են վիրուսի «Դելտա» և այլ տարբերակներից:
- Այս պատվաստանյութերն արդյունավետ են COVID-19-ով վարակվելուց, հիվանդության ծանր ընթացքից և մահից մարդկանց զերծ պահելու առումով:
Ախտանշաններ
- Տարբերակների մեծ մասն առաջացնում է COVID-19-ի համանման ախտանշաններ:
- Որոշ տարբերակներ կարող են ավելի մեծ թվով մարդկանց մոտ հիվանդության ծանր ընթացքի և մահվան պատճառ դառնալ, օրինակ՝ «Ալֆա» և «Դելտա» տարբերակները:
Դիմակներ
- Դիմակ կրելը «Դելտայի» և այլ տարբերակների տարածումը նվազեցնելու եղանակներից մեկն է:
- Հարկավոր է հանրային վայրերում անկախ վիրուսի տարածման մակարդակից կրել դիմակ:
- Դիմակ կրելը հատկապես կարևոր է, եթե ունեք թուլացած իմունային համակարգ կամ, տարիքից ու հիվանդություններից ելնելով, գտնվում եք ռիսկային խմբում, կա՛մ եթե տանը կա ռիկսի խմբում գտնվող կամ չպատվաստված անձ:
- Ուղեկցող հիվանդություններ և թուլացած իմունային համակարգ ունենալու կամ իմունային համակարգը թուլացնող դեղամիջոցներ ընդունելու դեպքում հնարավոր է անձն անգամ ամբողջական պատվաստման կուրսը ստանալուց հետո չլինի լիովին պաշտպանված, հետևաբար, հարկավոր է շարունակել կանխարգելիչ միջոցները։
- Չպատվաստված մարդիկ պետք է շարունակեն ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։
- Եթե երկրում գործում են հակահամաճարակային սահմանափակումներ բոլորի համար, ապա դրանց պետք է ենթարկվեն բոլորը՝ ինչպես չպատվաստված, այդպես էլ պատվաստված մարդիկ:
Թեստավորում
- Թեստերը գործում են բոլոր տարբերակների պարագայում, բայց ցույց չեն տալիս, թե ո՞ր տարբերակն է գրանցվել:
- Նոր տարբերակների ի հայտ գալուն զուգահեռ գիտնականները կշարունակեն գնահատել թեստերի աշխատանքի արդյունավետությունը:
Տարբերակների տեսակները
Գիտնականները մշտադիտարկում են վիրուսի բոլոր նոր տարբերակները, դասակարգում որպես հետաքրքրություն ներկայացնող (VOI), անհանգստություն առաջացնող (VOC)՝ ելնելով դրանց տարածման արագությունից, ախտանշանների ծանրությունից և բուժման պահանջներից:
Վիրուսի որոշ տարբերակներ ավելի արագ են տարածվում, քան մյուսները, ինչը կարող է հանգեցնել COVID-19-ով վարակման նորանոր դեպքերի թվի աճի: Դեպքերի թվի աճը ծանրաբեռնում է առողջապահական համակարգը, հանգեցնում ավելի մեծ թվով հոսպիտալացումների և մահացության հավանական աճի:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Անհանգստություն առաջացնող» Variants of concern (Voc) տեսակների ցուցակ ընդգրկվում են կորոնավիրուսային հիվանդության առավել վտանգավոր տեսակները, որոնց մուտացիաները ավելացրել են կորոնավիրուսային հիվանդության՝ մարդուց մարդ փոխանցվելու հատկությունը, փոխել են հիվանդության ախտանշանները, կամ դարձրել են այն ավելի կայուն պատվաստանյութերի, դեղորայքի նկատմամբ: 2023 թվականի մարտի 3-ի դրությամբ ECDC-ն հանել է BA.2, BA.4 և BA.5-ը SARS-CoV-2 մտահոգիչ տարբերակների (VOC) ցանկից , քանի որ այս տեսակներն այլևս չեն շրջանառվում: ECDC-ն կշարունակի դասակարգել և զեկուցել շրջանառության մեջ գտնվող հատուկ SARS-CoV-2 ենթատեսակների մասին, որոնք առնչվում են համաճարակաբանական իրավիճակին: Ներկայումս VOC չափանիշներին համապատասխանող SARS-CoV-2 տարբերակներ չկան: |
|||||
«Հետաքրքրություն ներկայացնող» Variants of interest (VOI) տեսակների ցուցակ ընդգրկվում են կորոնավիրուսային հիվանդության այն տեսակները, որոնցով վարակման ավելի ու ավելի շատ դեպքեր են արձանագրվում և որոնք տարածվում են ավելի շատ տարածաշրջաններում, ինչպես նաև առկա են հաստատված տվյալներ, որ դրանց մուտացիաները կարող են փոխել վիրուսի հատկությունները: |
|||||
Omicron BA.2.75 |
Հնդկաստան |
2022թ. մայիս |
|
||
Omicron XBB.1.5 |
ԱՄՆ |
|
|
||
Omicron XBB.1.5-like + F456L (b) (e.g. EG.5, FL.1.5.1, XBB.1.16.6, and FE.1) |
|
|
|
||
«Դեէսկալացված տարբերակներ» կորոնավիրուսային հիվանդության այն տեսակներն են, որոնք՝ 1) այլևս չեն շրջանառվում 2) շրջանառվում է բավականին երկար ժամանակ՝ չթողնելով որևէ էական ազդեցության համաճարակային իրավիճակի վրա 3) գիտական հիմնավորումներ են ի հայտ եկել, համաձայն որոնց տարբերակը որևէ կապ չունի իրեն վերագրած հատկանիշների հետ: |
|||||
ԱՀԿ անվանում |
Առաջին անգամ արձանագրվել է |
Արձանագրման տարեթիվ |
Որոշման ամսաթիվ |
||
Alpha |
Մեծ Բրիտանիա |
2020թ սեպտեմբեր |
VOC` 29.12.2020թ De-escalation՝03.09.2021թ |
||
Delta |
Հնդկաստան |
2020թ. դեկտեմբեր |
24.05.2021թ |
||
Eta |
Մեծ Բրիտանիա/Նիգերիա |
2020թ. դեկտեմբեր |
VOI` 22.04.2021թ De-escalation՝03.09.2021թ |
||
Kappa |
Հնդկաստան |
2020թ. դեկտեմբեր |
VOI` 22.04.2021թ De-escalation՝03.09.2021թ |
||
Iota |
ԱՄՆ |
2020թ. դեկտեմբեր |
VUM` 29.04.2021թ. De-escalation՝03.09.2021թ |
||
Theta |
Ֆիլիպիններ |
2021թ. հունվար |
VOI` 22.04.2021թ De-escalation՝03.09.2021թ |
||
Zeta |
Բրազիլիա |
2021թ. հունվար |
VUM` 29.04.2021թ. De-escalation՝03.09.2021թ |
||
Epsilon |
ԱՄՆ |
2020թ. դեկտեմբեր |
VOI` 22.04.2021թ De-escalation՝22.07.2021թ |
||
Mu |
Կոլումբիա |
2021թ. հունվար |
VOI` 29.04.2021թ De-escalation՝09.03.2022թ. |
||
Lambda |
Պերու |
2020թ. դեկտեմբեր |
VOI` 22.07.2021թ De-escalation՝ 09.03.2022թ. |
||
Beta |
Հարավային Աֆրիկա |
2020թ սեպտեմբեր |
VOI` 29.12.2020թ De-escalation՝09.03.2022թ |
||
Gamma |
Բրազիլիա |
2020թ. դեկտեմբեր |
VOI` 29.12.2020թ De-escalation՝09.03.2022թ |
||
XD (Delta+Omicron BA.1) |
Ֆրանսիա |
2022թ. հունվար |
VUM` 09.03.2022թ |
||
Omicron BA.1 |
Հարավային Աֆրիկա |
2021թ. նոյեմբեր |
27.11.2021թ. |
||
Omicron BA.3 |
Հարավային Աֆրիկա |
2021թ. նոյեմբեր |
|
||
Omicron BA.2 + L452X (x) |
|
|
|
||
Omicron XAK |
Գերմանիա |
2022թ. հունվար |
|
||
«Մոնիթորինգի ցուցակ» Alerts for Further Monitoring (VUM) ԱՀԿ-ն ներառում է կորոնավիրուսային հիվանդության այն տեսակները, որոնց մուտացիաները կարող են փոխել վիրուսի հատկությունները և հետագայում վտանգ ներկայացնել: Այս տեսակների մասին քիչ տեղեկատվություն է հայտնի դրանց՝ «հետաքրքրություն ներկայացնող» տեսակների ցուցակ ընդգրկելու համար: |
|||||
Omicron |
|
|
|
||
Omicron XBB.1.16 |
|
|
|
||
Omicron BA.2.86 |
|
|
|
||