«Դելտա» տարբերակ

«Դելտա» տարբերակն ավելի արագ է տարածվում, քան COVID-19 հարուցող SARS-CoV-2 վիրուսի վաղ տեսակները:
  • Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» B.1.617.2 տարբերակը առաջին անգամ ի հայտ է եկել Հնդկաստանում 2020թ. դեկտեմբերին և ԱՀԿ կողմից որակվել որպես անհանգստություն առաջացնող տարբերակ (Voc) 2021թ. մայիսի 24-ին:
  • Համաձայն միջազգային հետազոտությունների տվյալների՝ Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» տարբերակն ավելի արագ է տարածվում, քան COVID-19-ի նախորդ տարբերակները, ինչպես նաև այն ավելի վարակիչ է, քան COVID-19-ի առաջնային՝ Ուհանում հայտնաբերված տարբերակը (այն կարող է վարակել մինչև 7 անձի):
  • Որոշ տվյալների համաձայն՝ «Դելտա» տարբերակը չպատվաստված մարդկանց շրջանում կարող է հիվանդության ավելի ծանր ընթացքի պատճառ դառնալ: Կանադայում և Շոտլանդիայում իրականացված երկու տարբեր հետազոտությունների շրջանակներում պարզ է դարձել, որ «Դելտայով» վարակված հիվանդների մոտ հոսպիտալացման հավանականությունն ավելի մեծ էր, քան «Ալֆայով» կամ COVID-19-ի առաջնային՝ Ուհանում հայտնաբերված տարբերակով վարակված հիվանդների մոտ: 
  • Հիվանդության փոխանցման ամենամեծ ռիսկը չպատվաստված մարդկանց շրջանում է. նրանք շատ ավելի մեծ հավանականությամբ կվարակվեն և, հետևաբար, կտարածեն վիրուսը: Ամբողջական պատվաստում ստացածներն ավելի քիչ են վարակվում COVID-19-ով, քան չպատվաստված մարդիկ: «Դելտա» տարբերակով վարակվածները, ներառյալ անախտանիշ հիվանդները, կարող են փոխանցել վիրուսն ուրիշներին: 
  • Ամբողջական պատվաստված մարդիկ ևս կարող են վիրուսի տարածող լինել, սակայն պատվաստված մարդիկ, ըստ ամենայնի, վիրուսն ավելի կարճ ժամանակի ընթացքում են տարածում: Նախորդ տարբերակների պարագայում ամբողջական պատվաստումային կարգավիճակ ունեցող COVID-19-ով հիվանդներից վերցված նմուշի մեջ վիրուսային ավելի փոքր ծանրաբեռնվածություն է հայտնաբերվել, քան COVID-19-ով վարակված, բայց չպատվաստված մարդկանց մոտ: 

Պատվաստանյութեր 
 

Հայաստանում առկա պատվաստանյութերը շատ արդյունավետ են՝ այդ թվում «Դելտա» տարբերակի դեմ

  • Պատվաստումները վճռորոշ դեր են խաղում վիրուսի տարածումը սահմանափակելու և հիվանդության ծանր ընթացքը նվազագույնի հասցնելու գործում: Թեև պատվաստանյութերը բարձր արդյունավետություն ունեն, դրանք կատարյալ չեն, և կլինեն պատվաստանյութերը շրջանցող վարակներ: Պատվաստվածության ցածր թիվը շատ համայնքներում «Դելտա» տարբերակով վարակվածության աճող թվերի պատճառ է դառնում, ինչը մեծացնում է նաև ավելի մտահոգիչ տարբերակների առաջացման հավանականությունը:
  • Պատվաստումը Ձեզ, Ձեր ընտանիքին և Ձեր համայնքին պաշտպանելու լավագույն միջոցն է: Պատվաստումների բարձր ծածկույթը կնվազեցնի վիրուսի տարածումը և կօգնի կանխել նոր տարբերակների առաջացումը:
 
Դիմակներ 


Հաշվի առնելով «Դելտա» տարբերակի, պատվաստանյութի արդյունավետության և պատվաստման ներկայիս մակարդակի մասին  եղած տեղեկատվությունը, դրա տարածումը նվազեցնելու համար կանխարգելման բազմաշերտ ռազմավարության կարիք կա՝ այդ թվում դիմակ կրելը:

  • Այս պահին, երբ ողջ երկրում պատվաստման մակարդակի բարձրացման փուլում ենք, այդ տարբերակի տարածումը նվազեցնելու համար պետք է օգտագործել կանխարգելման բոլոր հնարավոր ռազմավարությունները, այդ թվում՝ հատկապես փակ տարածքներում դիմակ կրելը:
Հղումների ցանկ