Ուղևորություն դեպի Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ այլևս ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ։
Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։
Հիշեցնենք՝ նախկինում գործել են հետևյալ սահմանափակումները։