Ե՞րբ թեստավորվել

Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով թեստավորվում են՝

  • Անձիք, ովքեր ունեն ջերմություն և միևնույն ժամանակ այլ շնչառական հիվանդությանը բնորոշ ախտանշաններ և նշում են համաճարակաբանական կապ առնվազն COVID-19-ի մեկ հաստատված դեպքի հետ։

  • Անձիք, ովքեր սերտ շփում են ունեցել COVID-19-ով հաստատված դեպքի հետ (24 ժամվա ընթացքում, մինչև 1 մետր հեռավորության վրա, 15 և ավելի րոպե):

  • Անձիք, ովքեր ախտանշանների զարգացմանը նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել կամ աշխատել են վարակի փոխանցման բարձր ռիսկի գոտիներում (փակ տիպի կազմակերպություններ, զանգվածային հավաքույթներ, ժամանակավոր բնակության հաստատություններ, փախստականների ճամբարներ):

  •    Բժշկի կողմից ուղղորդված անձիք COVID-19-ի լաբորատոր հետազոտություն անցնելու նպատակով:

    Թեստավորման ենթակա են COVID-19-ի ախտանշաններով ցանկացած անձիք` անկախ պատվաստման կամ նախկինում վարակված լինելու կարգավիճակից: Եթե անձը թեստավորվել է ախտանշաներ ունենալու կամ հավանական դեպքի հետ շփվելու պատճառով, ապա պարտադիր ինքնամեկուսանում է մինչև թեստի արդյունքի ստացումը` այդ ընթացքում հետևելով բժշկի կամ հանրային առողջության մասնագետի խորհրդին1:

 

Ովքե՞ր կարիք չունեն թեստավորվելու

COVID-19-ով հաստատված դեպքի հետ շփվելուց հետո, քանի դեռ ի հայտ չեն եկել COVID-19-ին բնորոշ  ախտանիշներ՝ անձը ենթակա չէ թեստավորման: 

COVID-19-ով հիվանդացած  և ապաքինված անձինք, վերջին 3 ամիսների ընթացքում՝ հաշված առաջին դրական պատասխանի օրից: Քանի դեռ նրանց մոտ նոր ախտանիշներ ի հայտ չեն եկել, նրանք չեն թեստավորվում2:

Հղումների ցանկ