Ի՞նչ անել պատվաստվելուց առաջ

Մինչ պատվաստվելը հարկավոր է ուսումնասիրել

Համացանցը լի է պատվաստանյութերի մասին ապատեղեկատվությամբ, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հավաստի, ճշգրիտ տեղեկություններ ստանալ վստահելի աղբյուրներից: Այդպիսիք են՝ ՀՀ առողջապահության նախարարությունը (ՀՀ ԱՆ), ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF-ը), ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (ԱՄՆ ՀՎԿԿ-ն), Դեղերի եվրոպական գործակալություն, ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալություն:

Խոսե՛ք բժշկի հետ

COVID-19-ի դեմ պատվաստվելու վերաբերյալ հարցերի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Հոգ տարե՛ք Ձեր մասին:

Ստորև նշված առողջական խնդիրներն ունեցողներին հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար հակացուցված է COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալը.

  • Եթե նախկինում մարդն ունեցել է ծանր ալերգիկ ռեակցիաներ COVID-19-ի դեմ պատվաստանյութի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ
  • կամ ունեցել է անաֆիլաքսիա տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ2
  • Եթե տվյալ պահին հիվանդ է կամ ունի COVID-19-ի ախտանշաններ: Պատվաստվել կարելի է ապաքինվելուն պես, երբ բժիշկը թույլ տա3:

 

Պատվաստումից առաջ դեղորայք ընդունելու նկատառումները

Մարդկանց մեծամասնությանը խորհուրդ չի տրվում COVID-19-ի դեմ պատվաստման հետ կապված դադարեցնել կամ հետաձգել բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցները: Պատվաստվելուց առաջ խորհուրդ չի տրվում պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները կանխելու նպատակով ընդունել առանց դեղատոմս վաճառվող դեղամիջոցներ, ինչպիսիք են` իբուպրոֆենը, ասպիրինը կամ պարացետամոլը: Այնուամենայնիվ, եթե ինչ-ինչ պատճառներով մարդը կանոնավոր ընդունում է այս դեղամիջոցները, ապա պետք է մինչև պատվաստվելը շարունակի դրանք ընդունել: Խորհուրդ չի տրվում նաև պատվաստվելուց առաջ հնարավոր ալերգիկ ռեակցիաները կանխելու նպատակով հակահիստամիններ (հակաալերգիկ դեղամիջոցներ) ընդունել: Դեղամիջոցների վերաբերյալ հարցերի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

 Պատվաստմանը նախորդող քայլերը

•    Ըստ պատվաստվողի գանգատների իրականացվում է համապատասխան զննում (հետազոտություն)
•    Չափել արյան ճնշումը
•    Ջերմաչափել
•    Չափել թթվածնի մակարդակը (զարկերակային օքսիմետրիա)

   Ուշադրությու՛ն

•    Պատվաստվումից առաջ արյան հետազոտություն իրականացնելու կարիք չկա
•    Պատվաստումից առաջ հակամարմինների թեստ հանձնելու կարիք չկա:

Հղումների ցանկ