COVID-19-ի ախտանշանները

Ամենատարածված ախտանշանները
- բարձր ջերմություն
- չոր հազ
- ընդհանուր թուլություն/տկարություն2:
Ավելի քիչ տարածված ախտանշաններ
- գլխացավ
- կոկորդի ցավ
- փորլուծություն
- կոնյունկտիվիտ (շաղկապենաբորբ)
- համի կամ հոտի կորուստ, կամ երկուսն էլ միասին
- մաշկի ցան կամ ձեռքի և ոտքի մատների գունատություն
Լուրջ ախտանշաններ
- դժվարացած շնչառություն կամ հևոց
- կրծքավանդակի հատվածում ցավ կամ ճնշում
- խոսքի կամ շարժունակության կորուստ
Հիվանդության մեղմ ընթացքի դեպքում հիվանդի խնամքը կազմակերպվում է տնային պայմաններում: Լուրջ ախտանիշների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի՝ նախապես տեղեկացնելով նրան։
COVID-19-ով վարակվում է ցանկացած տարիքային խումբ, սակայն երեխաների մոտ սովորաբար հիվանդությունն ունենում է առավել մեղմ ընթացք, քան մեծահասակների մոտ2: