Պաշտպանվեք COVID-19-ից
Պատվաստվե՛ք
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը կարող են պաշտպանել մարդուն հիվանդությունից:
Կրե՛ք դիմակ
- Փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։ COVID-19-ով հիվանդացության բարձր ցուցանիշներ արձանագրված վայրերում` բացօթյա մարդաշատ վայրերում, ինչպես նաև վարակի փոխանցման բարձր ռիսկի գոտիներում (փակ տիպի կազմակերպություններ, ժամանակավոր բնակության հաստատություններ, փախստականների ճամբարներ) խորհուրդ է տրվում դիմակ կրել՝ դիմակը փոխելով 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:
- Թույլ իմունիտետ ունեցող մարդիկ կամ իմունային համակարգը ընկճող դեղորայք ընդունողները հնարավոր է ամբողջական պատվաստվելու դեպքում էլ չլինեն լիարժեք պաշտպանված: Երբեմն դա բացահայտվում է հենց պատվաստումից որոշ ժամանակ անց, երբ տեղի է ունենում COVID-19-ով վարակում:
Պահպանե՛ք 1,5 մ հեռավորություն
Տանը հարկավոր է խուսափել հիվանդների հետ սերտ շփումից:
- Հնարավորության դեպքում հիվանդ անձի և ընտանիքի մյուս անդամների միջև պետք է պահպանել 1,5 մ հեռավորություն:
- Ինչպես բացօթյա, այնպես էլ փակ տարծքներում անհրաժեշտ է մարդկանց միջև խստիվ պահպանել 1,5 մ հեռավորություն, հիշե'լ` եթե մարդը վարակված է COVID-19-ով, ապա նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում նա կարող է վարակել մյուսներին:
- Մյուսներից հեռավորություն պահպանելը հատկապես կարևոր է կորոնավիրուսի հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող անձանց համար (65 և բարձր տարիքի, ընկճված իմունային համակարգ, քրոնիկ հիվանդություններ, այդ թվում շաքարային դիաբետ ունեցողներ):
Հաճախ լվացե՛ք ձեռքերը
Հարկավոր է ձեռքերը հաճախ լվանալ օճառով: Խորհուրդ է տրվում լվացվել առնվազն 20 վայրկյան, հատկապես հասարակական վայրում գտնվելուց, քիթը սրբելուց, հազալուց կամ փռշտալուց հետո:
Հատկապես կարևոր է լվացվել`
- Ճաշելուց կամ կերակուր պատրաստելուց առաջ:
- Դեմքին դիպչելուց առաջ:
- Զուգարանից օգտվելուց հետո:
- Հասարակական վայրում գտնվելուց հետո:
- Քիթը սրբելուց, հազալուց կամ փռշտալուց հետո:
- Դիմակին ձեռք տալուց հետո:
- Տակդիր փոխելուց հետո:
- Հիվանդին խնամելուց հետո:
- Կենդանիներին ձեռք տալուց հետո:
- Եթե օճառն ու ջուրը հասանելի չեն, պետք է օգտագործել առնվազն 70% սպիրտ պարունակող ձեռքի ախտահանող միջոց:
- Հարկավոր է խուսափել չլվացած ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց:
Ծածկե՛ք բերանը հազալիս կամ փռշտալիս
- Եթե մարդը դիմակ է կրում, կարող է հազալ կամ փռշտալ դիմակի մեջ: Պետք է հնարավորինս շուտ փոխարինել հին դիմակը նորով և լվանալ ձեռքերը:
- Եթե մարդը դիմակ չի կրում.
- Հազալիս կամ փռշտալիս քիթը կամ բերանը փակեք արմունկով կամ անձեռոցիկով:
- Օգտագործելուց անմիջապես հետո անձեռոցիկը նետեք փակ աղբարկղը և ձեռքերը լվացեք օճառով և ջրով կամ մշակեք սպիրտ պարունակող լուծույթով:
Մաքրե՛ք և ախտահանե՛ք
- Հարկավոր է ամեն օր մաքրել մակերևույթները, որոնց մարդիկ հաճախ են դիպչում` սեղանները, դռան բռնակները, լույսի անջատիչները, գրասեղանները, հեռախոսները, ստեղնաշարերը, զուգարանները, ծորակները և լվացարանները:
- COVID-19-ով հիվանդի հագուստը, գիշերանոցները, բաղնիքի և ձեռքի սրբիչները լվացեք օճառով կամ լվացքի փոշիով 60–90°C ջերմաստիճանի պայմաններում Պետք է օգտագործել էթանոլի հիմքով կենցաղային ախտահանիչ միջոց (առնվազն 70% սպիրտի պարունակությամբ):
- Եթե մակերեսը կեղտոտ է, ապա ախտահանելուց առաջ հարկավոր է այն լվանալ մաքրող միջոցով կամ օճառով ու ջրով1:
Խորհուրդներ հանրային տրանսպորտից օգտվելու համար
Հանրային տրանսպորտից օգտվելիս խորհուրդ է տրվում կրել դիմակ, ձեռքերը շփել սպիրտային հիմքով ախտահանիչով, հազալիս կամ փռշտալիս փակել բերանը:
Վերահսկե՛ք Ձեր առողջությունն ամեն օր
-
Կարևոր է զգոն լինել ախտանիշների նկատմամբ: Պետք է ուշադրություն դարձնել ջերմությանը, հազին, դժվարացած շնչառությանը կամ COVID-9-ի այլ ախտանիշներին:
Սա հատկապես կարևոր է աշխատանքի ներկայանալիս կամ եթե մարդը գտնվում է այնպիսի վայրում, որտեղ դժվար է պահպանել 1,5 մետր հեռավորություն: -
Ախտանիշներ նկատվելուն պես պետք է ջերմաչափվել:
Պետք չէ չափել ջերմությունը մարզվելուց հետո 30 րոպեի ընթացքում կամ ջերմությունն իջեցնող դեղորայք ընդունելուց հետո: -
Եթե ախտանիշները շարունակեն զարգանալ, պետք է հետևել վերը նշված ցուցումներին: