COVID-19-ով վարակման բարձր ռիսկի գոտում գտնվող անձինք
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերն են1. (այս բաժնում ներառված են քաղաքացիների այն խմբերը, որոնց խորհուրդ է տրվում պատվաստվել առաջին հերթին կորոնավիրուսային հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկի2 պատճառով)
- Տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ և շահառուներ
- Բուժաշխատողներ՝ բժիշկներ, միջին բուժաշխատողներ, կրտսեր բուժաշխատողներ
- 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, բայց հատկապես՝ 80 տարեկան և բարձր տարիքի անձինք: Տարեցների դեպքում COVID-19-ով հիվանդանալիս ծանր ընթացքի հավանականությունն ավելի մեծ է: COVID-19-ից մահացությունների ավելի քան 80% -ը գրանցվում է 65 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում, իսկ 95%-ից ավելին՝ 45 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում3:
- 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:
-
Դասախոսներ, ուսուցիչներ,
-
Զինծառայողներ,
-
Արդարադատության ոլորտի աշխատակիցներ, կալանավորված անձինք և
դատապարտյալներ, -
Հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ,
-
Պետական ծառայողներ ²:
Որևէ հիվանդություն ունենալու դեպքում հարկավոր է խոսել բժշկի հետ՝ ձեռնարկելու առողջությունը և ռիսկերը կառավարելուն ուղղված քայլեր³: COVID-19-ի կանխարգելիչ միջոցառումները (ներառյալ պատվաստումը, դիմակ կրելը և սոցիալական հեռավորությունը) հատկապես կարևոր են, եթե մարդը տարիքով մեծ է կամ ունի առողջական բազմաթիվ կամ լուրջ խնդիրներ:
Առողջական խնդիրներ, որոնք կարող են բերել հիվանդության ծանր ընթացքի
Շնչառական հիվանդություններ
Այս հիվանդությունները կարող են ներառել
- Ասթմա (միջինից մինչև ծանր դրսևորումներով)
- Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)՝ ներառյալ էմֆիզեմա և քրոնիկ բրոնխիտ
- Վնասված կամ սպիացած թոքային հյուսվածքների առկայություն, ինչպես օրինակ՝ թոքերի ատիպիկ հիվանդություն (ներառյալ թոքերի իդիոպաթիկ ֆիբրոզը)
- Ցիստիկ ֆիբրոզ՝ թոքի կամ այլ օրգանի փոխպատվաստման առկայությամբ կամ առանց դրա
- Թոքային հիպերտոնիա (թոքերում արյան բարձր ճնշում)3:
Սիրտ-անոթային հիվանդություններ
- Սիրտ-անոթային հիվանդությունները կարող են մեծացնել COVID-19-ով հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը: Այդ հիվանդություններից են սրտի անբավարարություն, կորոնար զարկերակի հիվանդություն (նաև կոչվում է սրտի իշեմիկ հիվանդություն), կարդիոմիոպաթիաներ և արյան բարձր ճնշում (հիպերտոնիա)3:
Քրոնիկ երիկամային հիվանդություններ
- Ցանկացած ծանրության քրոնիկ երիկամային հիվանդություն ունենալը կարող է մեծացնել COVID-19- ով հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը3:
Լյարդի քրոնիկ հիվանդություններ
- Լյարդի քրոնիկ հիվանդությունները կարող են մեծացնել COVID-19-ով ծանր հիվանդացության հավանականությունը: Լյարդի քրոնիկ հիվանդություններից են՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, լյարդի ալկոհոլային հիվանդություն, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն, ցիռոզ կամ լյարդի սպիացում3:
Նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ
Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), կրած ուղեղային կաթված:
Ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք
- Շատ հիվանդություններ և բուժման տեսակներ կարող են անձի մոտ բերել իմունային անբավարարության կամ իմունային համակարգի թուլացման: Առաջնային իմունային անբավարարությունը պայմանավորված է ժառանգական գենետիկ արատներով: Կորտիկոստերոիդների կամ իմունային համակարգը թուլացնող այլ դեղամիջոցների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել երկրորդային կամ ձեռքբերովի իմունային անբավարարության:
Քաղցկեղ
Քաղցկեղի բազմաթիվ տեսակների բուժումը կարող է թուլացնել մարմնի՝ հիվանդություններին դիմակայելու ունակությունը: Այս պահին, ըստ առկա ուսումնասիրությունների, քաղցկեղի պատմություն ունենալը կարող է մեծացնել ռիսկայնությունը3:
Ավելորդ քաշ և գիրություն
Ավելորդ քաշը (սահմանվում է որպես մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ)> 25կգ/մ², բայց <30 կգ/մ²), գիրությունը (ՄԶԻ ≥ 30կգ/մ², բայց <40 կգ/մ²), ծանր աստիճանի ճարպակալումը (ՄԶԻ ≥ 40կգ/մ²) կարող են մեծացնել COVID-19-ով ծանր հիվանդացության հավանականությունը: Վերջինս մեծանում է ՄԶԻ բարձրացման հետ մեկտեղ3:
Հղիություն
- Հղիների և նոր ծննդաբերած կանանց (հղիության ավարտից հետո առնվազն 42 օրվա ընթացքում) դեպքում COVID-19-ը մեծ հավանականությամբ կարող է ծանր ընթացք ստանալ:
Մանգաղ բջիջների հիվանդությունը կամ թալասեմիա
Հեմոգլոբինի խանգարումներ ունենալը, ինչպես մանգաղ բջջի հիվանդությունը (SCD) կամ թալասեմիան կարող են մեծացնել COVID-19-ով ծանր հիվանդացության հավանականությունը:
Ծխողները՝ ներկա, թե՛ նախկին
Եթե մինչ այժմ ծխում եք, թողե՛ք: Եթե արդեն թողել եք, մի՛ վերսկսե՛ք: Եթե երբեք չեք ծխել, չսկսե՛ք:
Ամբողջական օրգանի կամ արյան ցողունային բջիջների փոխպատվաստում
Եթե ունեցել եք ամբողջական օրգանի կամ արյան ցողունային բջիջների փոխպատվաստում, ներառյալ ոսկրածուծի փոխպատվաստում, կարող է COVID-19-ով ծանր հիվանդացության հանդեպ դարձնել ավելի խոցելի:
Հոգեակտիվ նյութերի օգտագործման խանգարումներ
Հոգեակտիվ նյութերի օգտագործման խանգարումները (օրինակ՝ ալկոհոլի, ափիոնի կամ կոկայինի և կաննաբիսի օգտագործման խանգարումներ) մեծացնում են COVID-19-ով ծանր հիվանդացության հավանականությունը3:
Դեմենցիա կամ նյարդաբանական այլ խնդիրներ
Համակարգային աուտոիմուն հիվանդություններ
Շաքարային դիաբետ ունեցող (1-ին կամ 2-րդ տիպի) անձինք
Դաունի համախտանիշ
ՄԻԱՎ վարակ
Տեղեկություն երեխաների և դեռահասների մասին
Հղումների ցանկ
1 Ռիսկի խմբեր Կորոնավիրուսային հիվանդության (covid-19) դեմ պատվաստումների, Հավելված Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի 436-Ա հրամանի
2 Աշխատանքի կազմակերպման կանոններ պետական կառավարման եվ տեղական ինքնակառավարման մարմիններում, Հավելված N 2 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման