Հարցեր COVID-19-ի մասին
-
• Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ (ինչպես նաև Առողջության առաջնային պահպանման օղակ) դիմած
անձիք, ովքեր ունեն ջերմություն և միևնույն ժամանակ այլ շնչառական հիվանդությանը բնորոշ ախտանշաններ և նշում են համաճարակաբանական կապ առնվազն COVID-19-ի մեկ հաստատված դեպք հետ։
• Անձիք, ովքեր սերտ շփում են ունեցել COVID-19-ով հաստատված դեպքի հետ (24 ժամվա ընթացքում, մինչև 1 մետր հեռավորության վրա, 15 և ավելի րոպե):
• Անձիք, ովքեր ախտանշանների զարգացմանը նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել կամ աշխատել են վարակի փոխանցման բարձր ռիսկի գոտիներում (փակ տիպի կազմակերպություններ, զանգվածային հավաքույթներ, ժամանակավոր բնակության հաստատություններ, փախստականների ճամբարներ),
• Բժշկի կողմից ուղղորդված անձիք՝ COVID-19-ի լաբորատոր հետազոտություն անցնելու նպատակով:• Ինչպես է իրականացվում COVID-19 հաստատված պացիենտների և նրանց հետ շփված անձանց բժշկական օգնությունը․
Հիվանդության մեղմ ընթացքի դեպքում՝ բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող ուղեկցող հիվանդությունների/վիճակների (թոքերի կամ սրտի հիվանդություն, երիկամային անբավարարություն, իմունոդեֆիցիտային վիճակներ) բացակայության պայմաններում հիվանդի խնամքը կարելի է իրականացնել տան պայմաններում: Նույն սկզբունքը կիրառվում է դեռևս ախտանշաններով հիվանդների համար, որոնք այլևս չեն պահանջում հոսպիտալացում: Որոշումը կայացվում է պատշաճ կլինիկական դատողության կիրառմամբ և հիվանդի տան միջավայրի անվտանգությունը գնահատելուց հետո: Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների և նրանց հետ սերտ շփված անձանց առողջական վիճակի մշտադիտարկում՝ ամենօրյա հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատելով հիվանդի և կոնտակտավորների առողջական վիճակը: Ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն՝ տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ, նաև հրահանգում է առողջական վիճակի վատթարացման դեպքում անմիջապես կապ հաստատել իր՝ բուժող բժշկի, հետ: Անհրաժեշտության դեպքում, ըստ բժշկական ցուցումների, իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ։
-
COVID-19-ով հաստատված անախտանիշ կամ թեթև դեպքերի, այդ թվում` «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների վարումն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների կողմից: Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ բժիշկն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մշտադիտարկում. ճշտվում են պացիենտի գանգատները, ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև տրամադրվում է տեղեկատվություն տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ, նաև հրահանգվում է առողջական վիճակի վատթարացման դեպքում անմիջապես կապ հաստատել բժշկի հետ: COVID-19-ով պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, ելնելով գանգատներից, ԱԱՊ բժիշկն իրականացնում է տնային այց` տեղում գնահատելու պացիենտի կամ կոնտակտավորի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում, ըստ բժշկական ցուցումների, իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:
-
• Հաճախակի լվանալ ձեռքերը օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյանի ընթացքում, և մանրակրկիտ չորացնել,
• Եթե չկա ձեռքերի տեսանելի աղտոտվածություն, օգտագործել սպիրտ պարունակող ախտահանիչ, իսկ եթե ձեռքերը տեսանելի աղտոտված են՝ լվացվել օճառով և հոսող ջրով:
• Պահպանել հազալու և փռշտալու հիգիենիկ վարվելակարգը՝ հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը մեկանգամյա անձեռոցիկով, վերջինս նետել աղբի պլաստիկ տոպրակի մեջ և անմիջապես լվանալ ձեռքերը։
• Ջերմություն և միևնույն ժամանակ այլ շնչառական հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունենալու դեպքում՝ ինքնամեկուսանալ։
• Տնային պայմաններում բուժվող COVID-19 հաստատված պացիենտի օջախում օրական առնվազն երկու անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, առավել հաճախ օգտագործվող մակերեսները՝ դռան բռնակներ, ծորակներ, սեղաններ, աթոռակի հենք և այլ մակերեսներ, ախտահանել 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով։ Հիվանդի հագուստը, գիշերանոցները, բաղնիքի և ձեռքի սրբիչները և այլն լվանալ օճառով կամ լվացքի փոշիով 60–90°C ջերմաստիճանի պայմաններում և հետո լիարժեք չորացնել: Աղտոտված սպիտակեղենը նախապես տեղադրել լվացքի տոպրակի մեջ: Հիվանդի և տան մյուս անդամների միջև հնարավորինս ապահովել ֆիզիկական հեռավորության (առնվազն 1 մետր) պահպանումը՝ խուսափելով գրկախառնությունից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։ Հիվանդի հետ նույն սենյակում գտնվելու դեպքում կրել բժշկական դիմակ։
-
Այս պահի դրությամբ կորոնավիրուսային վարակի կանխարգելման կամ բուժման համար կոնկրետ դեղորայք չի առաջարկվում։ Մինչդեռ, վարակված անձանց ախտանշանները թեթևացնելու կամ բուժելու նպատակով նշանակվում է համապատասխան խնամք, իսկ ծանր դեպքերում՝ ախտանշանային բուժում։ Բուժման որոշ եղանակներ գտնվում են ուսումնասիրության փուլում և անցնում են կլինիկական փորձարկումներ։ ԱՀԿ-ն, իր գործընկերների հետ համատեղ, աջակցություն է ցուցաբերում աշխատանքների կազմակերպման գործընթացում։
-
Գիտնականները կարծում են, որ վարակված անձը մինչև հիվանդության 11-րդ օրը համարվում է վարակիչ: Այդ ժամկետից հետո նա կարող է լինել վիրուսակիր, բայց ոչ վարակիչ: Անձը կարող է փոխանցել վարակը մինչև ախտանշանների ի հայտ գալը: Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 7 օրացուցային օր իքնամեկուսացում սահմանել ամբողջական պատվաստված և 10 օրացուցային օր չպատվաստված կամ ոչ ամբողջական պատվաստված անձանց նկատմամբ՝ հաշված ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից։
-
Մինչ օրս չկան գիտական ապացույցներ, համաձայն որի ընտանի կենդանիներ պահող անձինք վարակվել են COVID-19-ով վարակված իրենց կենդանիներից։
-
Կորոնավիրուսային հիվանդությամբ կարող են վարակվել բոլորը` անկախ տարիքային խմբից: Հիվանդությունը կարող է ընթանալ ինչպես անախտանիշ կամ մեղմ, հնարավորություն տալով պացիենտին բուժումը ստանալ տանը և արագ ապաքինվել, այնպես էլ շատ ծանր՝ բարդությունների զարգացմամբ, հատկապես ուղեկցող հիվանդություններ/վիճակներ (թոքերի կամ սրտի հիվանդություն, երիկամային անբավարարություն, իմունոդեֆիցիտային վիճակներ) ունեցող ռիսկի խմբի համար։
-
COVID-19-ի ախտանշաններն են (բայց չեն սահմանափակվում) ջերմություն, տենդ, հազ, ընդհանուր թուլություն, տկարություն, գլխացավ, մկանացավ (միալգիա), կոկորդի ցավ, հարբուխ, շնչարգելություն (հևոց), ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, լուծ (դիարեա), համի և հոտի կորուստ, գիտակցության խանգարում:
Հիվանդությունը կարող է ընթանալ նաև անախտանիշ:
-
COVID-19 հիվանդության ժամանակ հիմնականում ախտահարվում են շնչառական օրգանները։ Հետևաբար կարևոր է շնչառական հիգիենայի կանոնների պահպանումը բոլորի կողմից։ Հազալիս կամ փռշտալիս անհրաժեշտ է փակել բերանը և քիթը արմունկով կամ անձեռոցիկով (անձեռոցիկն օգտագործելուց հետո անմիջապես գցել աղբամանը)։ Կարևոր է նաև ձեռքերի հիգիենայի պահպանումը՝ անհրաժեշտ է պարբերաբար լվանալ ձեռքերն օճառով կամ մաքրել սպիրտային հիմքով ախտահանիչով։ Խորհուրդ է տրվում կրել դիմակ, պահպանել առնվազն 1-1.5 մ սոցիալական հեռավորություն:
-
COVID-19-ը շնչառական վարակ է, և փոխանցվում է մարդուց մարդ, սովորաբար վարակված անձի հետ շփման ընթացքում փռշտալիս կամ հազալիս՝ շնչառական կաթիլների միջոցով կամ այդ կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) ձեռք տալու, այնուհետև՝ երանին կամ դեմքին դիպչելու հետևանքով։
-
Կորոնավիրուսը վիրուսների առանձին ընտանիք է, որն առաջացնում է տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր շնչառական հիվանդություն։ Կորոնավիրուսով պայմանավորված առաջին անգամ լարված համաճարակային իրավիճակ արձանագրվել է 2003-2004թթ., որպես «Ծանր սուր շնչառական համախտանիշ կամ ատիպիկ թոքաբորբ» (SARS CoV, sever acute respiratory syndrome) և 2011-2012թթ.՝ «Մերձավոր արևելքի շնչառական համախտանիշ» (MERS CoV, Middle east respiratory syndrome): COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակով (SARS_CoV-2) տարածումը մարդկանց մեջ առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականին Չինաստանում` Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհանում: Այժմ այն տարածվել է ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսային հիվանդության համավարակի մասին: