Հակամարմինների թեստ
Հակամարմինների թեստը (նաև շիճուկային թեստ) ցույց է տալիս նախկինում ունեցած վարակի կամ պատվաստման վերաբերյալ: Հակամարմինների թեստերը չպետք է օգտագործվեն ընթացիկ վարակի ախտորոշման1, առավել ևս պատվաստվելու մասին որոշում կայացնելու համար2:
COVID-19-ի հակամարմինների թեստի օգտագործումը

- Ընդհանուր առմամբ, հակամարմինների դրական թեստը նշանակում է, որ անձը նախկինում վարակվել է COVID-19-ի հարուցիչ SARS-CoV-2 վիրուսով: Հակամարմինների հայտնաբերումը հիմք չի հանդիսանում ընթացիկ դեպքի ախտորոշման համար:
- Դեռևս բավարար տեղեկություններ չկան, թե վիրուսի հանդեպ հակամարմիններ ունեցող անձը որքանով է պաշտպանված կրկնավարակից:
- COVID-19-ի դեմ պատվաստանյութերը սովորեցնում են ձեր օրգանիզմին COVID-19-ի հարուցիչ վիրուսի առաջացրած վարակի դեմ պայքարելու համար հակամարմիններ արտադրել: Եթե պատվաստվելուց հետո հակամարմինների թեստ եք հանձնում, որոշ (բայց ոչ բոլոր) հակամարմինների թեստեր կարող են դրական լինել: Սա կախված է նրանից, թե հակամարմինների, մասնավորապես, COVID-19-ի որ սպիտակուցների հանդեպ որ տեսակն է հայտնաբերում տվյալ թեստը
Ի՞նչ է նշանակում հակամարմինների ձեր թեստի պատասխանը
Եթե հակամարմինները որոշող թեստի պատասխանը դրական է
• Հակամարմինների թեստի դրական արդյունքը ցույց է տալիս, որ Դուք ունեք հակամարմիններ նախկինում ունեցած վարակից կամ COVID-19 հարուցող վիրուսի դեմ պատվաստման արդյունքում:
• COVID-19 հարուցող վիրուսի դեմ ստեղծված որոշ հակամարմիններ հնարավոր է պաշտպանում են վարակվելուց, պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից և բարդությունների զարգացումից: Հակամարմինների պաշտպանությունն ու դրա ժամկետները դեռևս ուսումնասիրվում են: Գրանցվել են պատվաստումից հետո վարակվելու և կրկնավարակի դեպքեր: Անգամ COVID-19-ով վարակվելուց հետո պատվաստվելը կօգնի ձեռք բերել ավելի շատ հակամարմիններ:
• Հնարավոր է հակամարմինների դրական պատասխան ստանալ, նույնիսկ առանց նախկինում COVID-19-ի ախտանշաններ ունենալու կամ COVID-19-ի դեմ պատվաստվելու: Սա տեղի է ունենում առանց ախտանշանների վարակի դեպքում, որը կոչվում է անախտանիշ վարակ:
• Քննարկեք ձեր բուժաշխատողի հետ թեստի տեսակն ու դրա արդյունքները` հասկանալու համար, թե ինչ է նշանակում ձեր թեստի պատասխանը2:
• Հակամարմինների քանակը թե COVID-19-ից ապաքինվելուց, թե պատվաստումից հետո ձևավորված իմունիտետի հզորություն մասին ինքնըստինքյան հստակ պատասխան չի տալիս:

Մարդիկ, ում հակամարմինների թեստը դրական է, և ներկայումս կամ վերջերս հիվանդ են եղել կամ նախկինում շփվել են COVID-19-ով վարակված անձի հետ, պետք է հետևեն իրենց մասին հոգ տանելու և մյուսներին պաշտպանելու խորհուրդներին, և պահպանեն առողջ մարդկանց հետ շփվելու ժամկետները2:
Մարդիկ, ում հակամարմինների թեստը դրական է, բայց չգիտեն, արդյո՞ք նախկինում վարակված եղե՞լ են կամ COVID-19-ով հիվանդի հետ շփում ունեցե՞լ են, թե՞ ոչ, իրենց առողջական վիճակի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող են ՊՇՌ թեստ հանձնել:
Եթե հակամարմինները որոշող թեստի պատասխանը բացասական է
•
Հնարավոր է` չունեք COVID-19-ի հակամարմիններ: Սրա պատճառը կարող է լինել կամ այն, որ չեք վարակվել COVID-19-ի հարուցիչ վիրուսով, կամ էլ չեք պատվաստվել COVID-19-ի դեմ: Ներկայում խորհուրդ չի տրվում հակամարմինները որոշող թեստով ստուգել, թե COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո դրա դեմ ձևավորել եք իմունիտետ, թե ոչ:
• Հակամարմինների որոշ թեստեր հայտնաբերում են միայն վարակվելու արդյունքում ձևավորված հակամարմինները և ոչ COVID-19-ի վիրուսի դեմ պատվաստվելու արդյունքում առաջացածները:
• Կարող եք ունենալ ընթացիկ վարակ, կամ էլ վարակված կամ պատվաստված լինել վերջերս: Սովորաբար վարակվելուց կամ պատվաստվելուց հետո ձեր օրգանիզմին 1-3 շաբաթ է անհրաժեշտ` հակամարմիններ ստեղծելու համար: Եթե վարակակիր եք, մինչև հակամարմիններ ձևավորելը հավանաբար կհիվանդանք և կտարածեք վիրուսը: Որոշ մարդկանց ավելի երկար ժամանակ կպահանջվի հակամարմիններ ձևավորելու համար, իսկ նախկինում վարակված կամ պատվաստված մարդկանց մի փոքր հատվածի մոտ էլ հնարավոր է հակամարմիններ երբեք չձևավորվեն:
• Քննարկեք ձեր բուժաշխատողի հետ թեստի արդյունքները և դրա տեսակը` հասկանալու համար, թե ինչ է նշանակում ձեր թեստի արդյունքը3:
• Հակամարմինների բացակայությունը դեռ չի խոսում իմունիտետի բացակայության մասին, քանի որ գույություն ունի նաև բջջային իմունիտետ: Դրա ստուգումը հնարավոր է միայն խիստ մասնագիտացված լաբորատորիաներում ու բավական թանկաժեք է, ուստի լայն կիրառում չունի: