Հայաստանում հասանելի պատվաստանյութեր

Ներկայում Հայաստանում հասանելի է COVID-19-ի դեմ 7 պատվաստանյութ
Պատվաստանյութի անվանումը Տեսակը Ով կարող է պատվաստվել Քանի ներարկում է անհրաժեշտ Երբ է անձը լիովին պատվաստված
Astrazeneca  Վեկտորային 18տ. և բարձր տարիքի անձինք 2 անգամ՝
8-12 շաբաթ ընդմիջումով
2-րդ ներարկումից 2 շաբաթ անց
Sputnik V Վեկտորային 18տ. և բարձր տարիքի անձինք

2 անգամ՝
21 օր ընդմիջումով

2-րդ ներարկումից 2 շաբաթ անց
Moderna mRNA 18տ. և բարձր տարիքի անձինք  
նաև՝ 12 տարեկանից բարձր տարիքի անձինք1
2 անգամ՝
4-8 շաբաթ ընդմիջումով
2-րդ ներարկումից 2 շաբաթ անց
CoronaVac-Sinovac Ապակտիվացված 18տ. և բարձր տարիքի անձինք 2 անգամ՝
28 oր ընդմիջումով
2-րդ ներարկումից 2 շաբաթ անց
Sinopharm Ապակտիվացված 18տ. և բարձր տարիքի անձինք 2 անգամ՝
21-28 օր ընդմիջումով
 
2-րդ ներարկումից 2 շաբաթ անց
Pfizer mRNA 18տ. և բարձր տարիքի անձինք
նաև՝ 12 տարեկանից բարձր տարիքի անձինք1
2 անգամ՝
3-8 շաբաթ ընդմիջումով
2-րդ ներարկումից 2 շաբաթ անց
Sputnik light Վեկտորային 18տ. և բարձր տարիքի անձինք 1 անգամ ներարկումից 4 շաբաթ անց
12 տարեկանից բարձր տարիքի անձինք կարող են պատվաստվել ծնողի գրավոր համաձայնության դեպքում 
 

AstraZeneca (Vaxzevria)

•    Ծագման երկիրը` Միացյալ Թագավորություն - Շվեդիա
•    Կիրառվող դեղաչափերի քանակը` 2-անգամյա ժամանակացույց
•    Ներարկման հատվածը` միջմկանային (բազկի վերին երրորդականում) ներարկում
•   Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև ընկած ժամանակահատվածը` երկրորդ ներարկումը կարող է կատարվել առաջինից 8-12 շաբաթ անց1:
2021 թ.-ի փետրվարի 15-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց AstraZeneca/Oxford** COVID-19 պատվաստանյութի երկու տարբերակներն արտակարգ իրավիճակներում օգտագործման համար` իր համաձայնությունը տալով COVAX-ի (COVID-19 Vaccines Global Access initiative - COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գլոբալ հասանելիություն նախաձեռնություն) միջոցով այս պատվաստանյութերի տարածմանն ամբողջ աշխարհում:
AstraZeneca պատվաստանյութը օգտագործվում է COVID 19-ի կանխարգելման համար, որի հարուցիչը կորոնավիրուս (SARS-CoV-2) վիրուսն է: AstraZeneca-ով կարող են պատվաստվել 18 տարեկան և բարձր տարիքի անձինք15: AstraZeneca-ն խթանում է օրգանիզմի բնական պաշտպանողականությունը (իմունային համակարգը): Այն օրգանիզմին ստիպում է վիրուսի դեմ ստեղծել սեփական պաշտպանությունը (հակամարմինները), ինչն էլ օգնում է հետագայում պաշտպանվել COVID-19-ից: Այս պատվաստանյութի բաղադրիչներից ոչ մեկը չի կարող COVID-19 առաջացնել2:

Sinovac (CoronaVac) 

•    Ծագման երկիրը` Չինաստան
•    Կիրառվող դեղաչափերի քանակը` 2-անգամյա ժամանակացույց
•    Ներարկման հատվածը` միջմկանային (բազկի վերին երրորդականում) ներարկում
•    Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև ժամանակահատվածը` երկրորդ ներարկումը կարող է կատարվել առաջինից 28 օր անց3:
2021թ. հունիսի 1-ին ԱՀԿ-ն հաստատեց COVID-19-ի դեմ Sinovac-CoronaVac պատվաստանյութն արտակարգ իրավիճակներում օգտագործման համար և երկրներին, հովանավորներին, մատակարարող գործակալություններին և համայնքներին հավաստիացրեց, որ այն լիովին համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրական միջազգային բոլոր չափանիշներին14: Պատվաստանյութն արտադրում է Պեկինում գործող Sinovac դեղագործական ընկերությունը4

Sputnik V (Gam-COVID-Vac)

•    Ծագման երկիրը`Ռուսաստան
•    Կիրառվող դեղաչափերի քանակը` 2-անգամյա ժամանակացույց
•    Ներարկման հատվածը` միջմկանային (բազկի վերին երրորդականում) ներարկում
•    Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև ժամանակահատվածը` երկրորդ ներարկումը կարող է կատարվել առաջինից 21 օր անց5:
Sputnik V (Gam-COVID-Vak) պատվաստանյութն օգտագործման համար հաստավել է 69 երկրներում2: 21 oր ընդմիջումով երկու տարբեր սերոտիպերի ներարումը նպատակ ունի հաղթահարել բնակչության շրջանում ցանկացած արդեն իսկ գոյություն ունեցող ադենովիրուսային իմունիտետ: Մինչ օրս մշակվող COVID-19-ի դեմ առավել հայտնի պատվաստանյութերի շարքում միայն Gam-COVID-Vac-ն է կիրառում այս մոտեցումը16։ Մյուսները, այդ թվում նաև Oxford-AstraZeneca պատվաստանյութը, երկու դեղաչափերի համար էլ օգտագործում են նույն հումքը6:

Moderna (Spikevax)

•     Ծագման երկիրը` ԱՄՆ
•    Կիրառվող դեղաչափերի քանակը` 2-անգամյա ժամանակացույց
•    Ներարկման հատվածը` միջմկանային (բազկի վերին երրորդականում) ներարկում 
•    Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև ժամանակահատվածը` երկրորդ ներարկումը կարող է կատարվել առաջինից 4-8 շաբաթ անց7:
2021թ․ապրիլի 30-ին ԱՀԿ-ն հաստատեց COVID-19-ի դեմ Moderna պատվաստանյութն (mRNA 1273) արտակարգ իրավիճակներում օգտագործման համար՝ այն դարձնելով այդպիսի հավաստագրում ստացած հինգերորդ պատվաստանյութը։ Պատվաստանյութն արտադրում է ամերիկյան դեղագործական և բիոտեխնոլոգիական «Moderna» ընկերությունը17։  
Moderna պատվաստանյութը COVID-19-ի դեմ պաշտպանության շուրջ 94.1 % արդյունավետություն է ցույց տվել՝ առաջին դեղաչափի ներարկումից 14 օր անց8:

Sinofarm (BIBP)

●    Ծագման երկիրը` Չինաստան 
●    Կիրառվող դեղաչափերի քանակը` 2-անգամյա ժամանակացույց 
●    Ներարկման հատվածը` միջմկանային (բազկի վերին երրորդականում) ներարկում13   
●    Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև ժամանակահատվածը` երկրորդ ներարկումը կարող է կատարվել առաջինից 3-4 շաբաթ անց9:

Pfizer BioNTech (BNT162b2)

●    Ծագման երկիրը` ԱՄՆ, Եվրոպա 
●    Կիրառվող դեղաչափերի քանակը` 2-անգամյա ժամանակացույց 
●    Ներարկման հատվածը` միջմկանային (բազկի վերին երրորդականում) ներարկում   
●Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև ժամանակահատվածը` առաջին և երկրորդ ներարկումների միջև ժամանակահատվածը պետք է կազմի 3-8 շաբաթ10
2020 թ․-ի դեկտեմբերի 31-ին ԱՀԿ-ն հաստատեց BNT162b2 պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում օգտագործման համար։ ԱՀԿ-ի Փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի (WHO Strategic Advisory Group of Experts (SAGE), COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech մ-ՌՆԹ պատվաստանյութը անվտանգ և արդյունավետ է11։ 16 տարեկան և բարձր անձանց շրջանում իրականացված կլինիկական փորձարկումների արդյունքում Pfizer-BioNTech (COMIRNATY) պատվաստանյութն 95%-ով արդյունավետ է եղել երկու դեղաչափ ստացած և նախկինում չվարակված անձանց մոտ COVID-19 հարուցող վիրուսով՝ լաբորատոր հաստատված վարակումը կանխելու մեջ12։
COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութը պարունակում է մեսենջեր ՌՆԹ-ի անվնաս մասնիկ, որը մարմնի բջիջներին սովորեցնում է COVID-19 հարուցող վիրուսի դեմ իմունային պատասպան ձևավորել։ Այս պատասխանը պաշտպանում է մարդուն ապագայում COVID-19-ով վարակվելուց։ Օրգանիզմի կողմից իմունային պատասխան ձևավորելուց հետո, այն ազատվում է պատվաստանյութի բոլոր բաղադրիչներից, ինչպես կազատվեր ցանկացած նյութից, որի կարիքն իր բջիջներն այլևս չունեն։ Այս գործընթացն օրգանիզմի նորմալ գործունեության մաս է10:

Սպուտնիկ Լայթ (Sputnik Light)

●    Ծագման երկիրը` Ռուսաստան 
●    Կիրառվող դեղաչափերի քանակը` 1-անգամյա ժամանակացույց 
●    Ներարկման հատվածը` միջմկանային (բազկի վերին երրորդականում) ներարկում 
Sputnik Light-ը պատվաստանյութը վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութ է SARS-CoV-2-ի դեմ: Հեղուկ է, միջմկանային ներարկման համար, յուրաքանչյուր դեղաչափը 0.5մլ: Ակտիվ նյութը՝ ռեկոմբինանտ ադենովիուսի 26-րդ տիպի մասնիկն է, որը պարունակում է SARS-CoV-2-ի «Spike» սպիտակուցի գենը, (1.0+- 0.5)*1011 մասնիկ/դեղաչափ:  Պատվաստանյութը նախատեսված է միայն միջմկանային ներարկման համար:
**AstraZeneca-ով պատվաստումից հետո գրանցվել են թրոմբների առաջացման հազվագյուտ դեպքեր՝ տրոմբոցիտների ցածր մակարդակով (Թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզ): Որոշ դեպքերում նկատվել են տարբեր և անսովոր հատվածներում արյան մակարդուկների ձևավորման, մեծաքանակ արյունահոսության  կամ թրոմբի առաջացման դեպքեր: Այս դեպքերի մեծ մասը գրանցվել է պատվաստումից հետո 3 շաբաթվա ընթացքում, սակայն այդ ժամանակաշրջանից հետո որոշ դեպքեր ևս եղել են: Որոշները կյանքի համար վտանգավոր են եղել կամ ավարտվել են մահվան ելքով: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ COVID-19-ից պաշտպանություն ապահովող պատվաստման առավելությունները մեծապես գերակշռում են ցանկացած հնարավոր ռիսկերը1:

 

Հղումների ցանկ

  1. The Oxford/AstraZeneca COVID-19 vaccine: what you need to know. (n.d.). Retrieved July 16, 2021
  2. Information for UK recipients on COVID-19 Vaccine AstraZeneca (Regulation 174) - GOV.UK. (n.d.). Retrieved July 16, 2021
  3. The Sinovac COVID-19 vaccine: What you need to know. (n.d.). Retrieved July 16, 2021
  4. WHO validates Sinovac COVID-19 vaccine for emergency use and issues interim policy recommendations. (n.d.). Retrieved July 17, 2021
  5. About Vaccine | Official website vaccine against COVID-19 Sputnik V. (n.d.). Retrieved July 16, 2021
  6. Jones, I., & Roy, P. (2021). Sputnik V COVID-19 vaccine candidate appears safe and effective. The Lancet, 397(10275), 642–643.
  7. Interim recommendations for use of the Moderna mRNA-1273 vaccine against COVID-19
  8. The Moderna COVID-19 (mRNA-1273) vaccine: what you need to know
  9. WHO. The Sinopharm COVID-19 vaccine: What you need to know
  10. CDC. Pfizer-BioNTech COVID-19 Vaccine (also known as COMIRNATY) Overview and Safety
  11. WHO. Interim recommendations for the use of the Pfizer–BioNTech COVID-19 vaccine, BNT162b2, under Emergency Use Listing. 
  12. ՀՀ Առողջապահության նախարարի հրամանը՝ «Պֆայզեր» պատվաստանյութով պատվաստումներ իրականացնելու մասին
  13. ՀՀ Առողջապահության նախարարի հրամանը՝ «Սինոֆարմ» պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատելու մասին
  14. ՀՀ Առողջապահության նախարարի հրամանը՝ «Կորոնավակ» պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատելու մասին
  15. ՀՀ Առողջապահության նախարարի հրամանը՝ «Աստրազենեկա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատելու մասին
  16. ՀՀ Առողջապահության նախարարի հրամանը՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատելու մասին
  17. ՀՀ Առողջապահության նախարարի հրամանը՝ «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատելու մասին
  18. ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատելու մասին