Ե՞րբ զերծ մնալ ճամփորդելուց
Խորհուրդ է տրվում առանց պատվաստվել չճամփորդել: Հարկավոր է ճամփորդությունը հետաձգել մինչև ամբողջական պատվաստումը, հակառակ դեպքում, մեծանում է COVID-19-ով վարակվելու և վիրուսը տարածելու հավանականությունը: Եթե քաղաքացին ամբողական պատվաստված չէ, բայց այնուամենայնիվ, ստիպված է ճամփորդել, հարկավոր է հետևել չպատվաստվածների համար սահմանված խորհուրդներին1:
Ճամփորդելուց պետք է զերծ մնան մարդիկ, որոնք հիվանդ են, ունեն COVID-19-ի ախտանշաններ, վերջերս ստացել են COVID-19-ի թեստի դրական պատասխան կամ շփվել են COVID-19-ով վարակակրի հետ: Այդ անձիք ճամփորդելիս վտանգ են ներկայացնում այլոց համար1:
Չպետք է ճամփորդել, եթե՝
- Ունեք COVID-19-ի ախտանիշներ (նույնիսկ COVID-19- դեմ ամբողջական պատվաստված կամ նախկինում վարակված ու ապաքինված լինելու դեպքում):
- Կասկածվել կամ ախտորոշվել եք COVID-19-ը (նույնիսկ ախտանշաններ չունենալու դեպքում)
- Վերջին 14 օրվա ընթացքում շփվել եք մեկի հետ, որը կասկածվել կամ ախտորոշվել է COVID-19-ով (նույնիսկ նրանց մոտ ախտանշանների բացակայության դեպքում):
Ճամփորդության չեղարկման ապահովագրություն ձեռք բերելը կօգնի չկորցնել օդանավի, նավի կամ գնացքի տոմսի կամ նախապես ամրագրված կացարանի համար վճարված գումարը՝ վերջին պահին տոմսը չեղարկելու կամ երթուղին փոխելու դեպքում:
Ցանկացած ճամփորդության ժամանակ հարկավոր է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ՝ պաշտպանելու սեփական անձն ու մյուսներին: Օրինակ` ճամփորդության ողջ ընթացքում պետք է կրել դիմակ: Խորհուրդ է տրվում ճամփորդության ընթացքում մշտապես կրել դիմակ և պահպանել ֆիզիկական հեռավորություն1:
Ե՞րբ հետաձգել ուղևորությունը
Ստորև նկարագրված են իրավիճակներ, որոնք կօգնեն ստուգել արդյո՞ք անհրաժեշտ է հետաձգել ուղեւորությունը: Ցանկը չի ներառում բոլոր հնարավոր իրավիճակները: Այնուամենայնիվ, ուղեւորությունից առաջ հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ:
Իրավիճակ 1. Եթե ճամփորդող մարդիկ ունեն բարձր ջերմություն, հազ կամ COVID-19-ին բնորոշ այլ ախտանիշներ
Չպետք է ճամփորդել, եթե նկատվել են COVID-19-ի ախտանշաններ: Սա անգամ այն դեպքում, եթե մարդը ստացել է ամբողջական պատվաստում կամ նախկինում ապաքինվել է COVID-19-ից: Հարկավոր է մնալ տանը և ինքնամեկուսանալ՝ 14 օր:
Եթե այնուամենայնիվ, մարդը բժշկական օգնություն ստանալու նպատակով ստիպված է ճամփորդել, ապա ուղևորության համար ամենաապահով տարբերակը շտապօգնության մեքենայով, օդանավով կամ անձնական փոխադրամիջոցով տեղաշարժվելն է: Այլ մարդկանց միջավայրում գտնվելիս պետք է անպայման կրել դիմակ: Եթե մարդը հիվանդ է, պետք է զերծ մնա հասարակական փոխադրամիջոցներով (ավտոբուսով, տաքսիով, այլ մարդկանց հետ նույն մեքենայում), գնացքով, օդանավով, նավով կամ լաստանավով ուղեւորվելուց:
Եթե COVID-19-ի թեստի պատասխանը բացասական է, բայց, այնուամենայնիվ, անձը հիվանդ է, ցանկալի է հետաձգել ճամփորդությունը մինչև ապաքինվելը. այլ վարակիչ հիվանդությունները նույնպես կարող են տարածվել ճամփորդելիս:
Իրավիճակ 2. Եթե ճամփորդող անձանց COVID-19-ի թեստի պատասխանը վերջերս դրական է եղել
COVID-19-ով վարակված լինելու ընթացքում չպետք է ճամփորդել, նույնիսկ եթե չկան ախտանիշներ: Հարկավոր է մնալ տանը և ինքնամեկուսանալ: Հարկավոր է հետաձգել ուղևորությունն այնքան ժամանակ, մինչև ինքնամեկուսացումն ավարտելը կլինի ապահով:
Եթե այնուամենայնիվ, մարդը բժշկական օգնություն ստանալու նպատակով ստիպված է ճամփորդել, ապա ուղևորության համար ամենաապահով տարբերակը շտապօգնության մեքենան, օդային շտապօգնությունը կամ անձնական փոխադրամիջոցն է: Այլ մարդկանց միջավայրում գտնվելիս պետք է կրել դիմակ: Զերծ մնալ հասարակական փոխադրամիջոցներով (ավտոբուսով, տաքսիով, այլ մարդկանց հետ նույն մեքենայում) գնացքով, օդանավով, նավով կամ նավակով ճամփորդելուց կան (կարծում եք, որ ունեք) COVID-19:
Իրավիճակ 3. Ճամփորդող անձինք վերջին 14 օրվա ընթացքում շփվել են COVID-19-ով վարակվածի հետ
Եթե ամբողջովին պատվաստված չեք, ապա չպետք է ճամփորդել, անհրաժեշտ է ինքնամեկուսանալ:
Կարանտինի ժամանակ`
-
Հիվանդանալու դեպքում պետք է ինքնամեկուսանալ, COVID-19-ի թեստ հանձնել և հետաձգել ուղևորությունը՝ մինչև ինքնամեկուսացումն ավարտելը լինի ապահով:
-
Բժշկական օգնություն ստանալու նպատակով ճամփորդելու ամենաապահով եղանակը շտապօգնության մեքենայով, շտապօգնության օդային փոխադրամիջոցով կամ անձնական մեքենայով ուղևորվելն է: Այլ մարդկանց շրջապատում անպայման հարկավոր է կրել դիմակ: Չճամփորդե՛լ հասարակական փոխադրամիջոցներով (ավտոբուսով, տաքսիով, այլ մարդկանց հետ նույն մեքենայով), գնացքով, օդանավով, նավով, նավակով, եթե կան (կամ կարծում եք, որ կան) COVID-19:
-
Եթե COVID-19-ի թեստի պատասխանը դրական է, տես Իրավիճակ 2-ը:
-
Եթե COVID-19-ի թեստի պատասխանը բացասական է, միևնույն է ուղևորությունից առաջ հարկավոր է սպասել մինչև լրանա ինքնամեկուսացման ժամանակը:
Եթե մարդը ստացել է ամբողջական պատվաստում, ապա COVID-19-ով հիվանդի հետ շփումից հետո ինքնամեկուսանալու ՀԱՐԿ ՉԿԱ և կարող է ճամփորդել, եթե չունի ախտանիշներ (վերահսկեք ախտանիշները)
Իրավիճակ 4. Եթե սպասվում է COVID-19-ի թեստի պատասխան
Վիրուսի թեստը ցույց է տալիս՝ անձն այս պահին վարակակի՞ր է, թե՞ ոչ:
Չճամփորդել, քանի դեռ չի ստացվել թեստի պատասխանը:
Եթե COVID-19-ի թեստի պատասխանը դրական է, տես՝ Իրավիճակ 2-ը:
Եթե COVID-19-ի թեստի պատասխանը բացասական է, տես՝ Իրավիճակ 1-ը և 3-ը`հավաստիանալու համար, որ չկա ուղևորությունը հետաձգելու այլ պատճառ:
Եթե մարդը ստիպված է ուղևորվել մինչև թեստի պատասխանը ստանալը, և տեղ հասնելուն պես ստանում է դրական պատասխան, ապա`
- պետք է մեկուսանալ մյուսներից, այդ թվում ուղեկիցներից, և հետաձգել վերադարձը մինչև ինքնամեկուսացումն ավարտելը կլինի ապահով:
- Ուղեկիցները պետք է ինքնամեկուսանան և հետաձգեն վերադարձը: Նրանց ինքնամեկուսացման ժամանակահատվածը կսկսվի այն պահից, երբ COVID-19-ով ախտորոշված մարդը մեկուսանա նրանցից: Եթե վերջինս չինքնամեկուսանա իր ուղեկիցներից, ապա նրանց ինքնամեկուսացման շրջանը կսկսվի վարակակրի` COVID-19-ից ապաքինվելու պահից1: