Մաքրումը և օդափոխությունը կրթական հաստատություններում

Մաքրումն ու օդափոխումն առողջ միջավայրի պահպանման կարևոր բաղադրիչներ են և կարևոր միջոցառումներ` միտված դպրոցներում և երեխաների խնամքի հատատություններում COVID-19-ի կանխարգելմանը: Ճիշտ չափսի բազմաշերտ դիմակ կրելն օգնում է կանխարգելել վիրուսի մասնիկների ներթափանցումը օդ կամ դրանց ներշնչումը դիմակ կրող անձի կողմից:

Հայաստանում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնների համաձայն1.

  • Մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:
  • Մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարրաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:
  • Սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության
  • Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն և ծնողին։

Հաստատությունների տարածքների ախտահանմանը ներկայացվող պահանջներ

  • Յուրաքանչյուր օր, մինչ դասերի սկիզբը հաստատության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսները՝ էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն, ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով:
  • Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար։ 
  • Հաստատությունն ապահովում է պատշաճ բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:
  • Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։
  • Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին1:

Օդափոխություն

Լավ օդափոխությունը ևս մեկ միջոց է, որը կարող է նվազեցնել օդում վիրուսի մասնիկների քանակը: Կանխարգելման այլ միջոցների հետ մեկտեղ օդափոխությունը կարող է նվազեցնել վիրուսի տարածման հավանականությունը: Ստորև բերված են եղանակներ, որոնք կօգնեն բարելավել օդափոխությունը դպրոցում կամ երեխաների խնամքի կենտրոններում:

Ներս թողեք ինչքան հնարավոր է շատ մաքուր օդ

•    Ապահով լինելու դեպքում, բացեք պատուհաններն ու դռները: Պատուհանը կամ դուռը փոքր ինչ բաց թողնելն անգամ կարող է ապահովել ներս թափանցող օդի հոսանք, որը կօգնի նվազեցնել օդում վիրուսի պոտենցիալ կուտակումը:
•    Հնարավորության դեպքում, միջոցառումները, դասերը կամ սննդի ընդունումը կազմակերպեք բացօթյա վայրում2:

Սանհանգույցներում և խոհանոցներում օգտագործեք օդաքաշող համակարգեր

•    Ստուգեք և սարքին պահեք օդաքաշող համակարգերը սանհանգույցներում և խոհանոցներում:
•    Համոզվեք, որ սանհանգույցի և խոհանոցի օդաքաշող համակարգերը միացված են և աշխատում են իրենց ամբողջ հզորությամբ՝ դպրոցի կամ երեխաների խնամքի կենտրոնի գործելու և դրան հաջորդող 2 ժամվա ընթացքում2

Բացեք տրանսպորտային միջոցների պատուհանները

Մեքենայի պատուհանը նույնիսկ փոքր-ինչ բացելը կարող է բարելավել օդափոխությունը:
•    Օդափոխությունը կարևոր է դպրոցներն ու մանկական խնամքի կենտրոնները սպասարկող ավտոբուսներում և միկրոավտոբուսներում՝ այլ ռազմավարությունների զուգակցությամբ, ինչպես օրինակ՝ 5 տարեկանից բարձր անձանց համար դիմակ կրելը և ֆիզիկական հեռավորություն պահպանելը:
•    Մեքենայի պատուհանները բաց պահեք, եթե դա չի սպառնում անվտանգությանը կամ չի վնասում առողջությունը: Հնարավորինս շատ պատուհան բացելը գերադասելի է, սակայն ավելի լավ է գոնե քիչ թվով պատուհաններ կիսաբաց լինեն, քան բոլոր պատուհանները փակ լինեն2:

 

Հղումների ցանկ