Այլ պատվաստանյութեր

2021-ի մարտի 12-ին ԱՀԿ-ն Janssen-ի (Johnson & Johnson) կողմից ստեղծած COVID-19-ի դեմ Ad26.COV2.S պատվաստանյութը հաստատեց բոլոր երկրներում արտակարգ իրավիճակներում օգտագործման և COVAX-ի շրջանակում բաշխման համար: Janssen-ի ստեղծած պատվաստանյութը առաջինն էր, որն ԱՀԿ-ն հաստատեց որպես մեկանգամյա ներարկման պատվաստում, ինչը պետք է դյուրացներ պատվաստումների իրացումը բոլոր երկրներում: Ընկերության կատարած կլինիկական փորձարկումների մեծածավալ տվյալները նաև ցույց են տալիս, որ պատվաստանյութն արդյունավետ է տարեցների համար1:

Janssen (Johnson and Johnson)

Ծագման երկիրը` ԱՄՆ (Նիդերլանդներ և Բելգիա)
Կիրառվող դեղաչափերի քանակը՝ 1-անգամյա ժամանակացույց 
Ներարկման հատվածը` միջմկանային (բազկի վերին երրորդականում) ներարկում1:

 

Հղումների ցանկ