Ինչո՞ւ պատվաստվել

Պատվաստանյութերը մեր իմունային համակարգին սովորեցնում են ճանաչել թիրախ հանդիսացող վիրուսը և առանց այդ հիվանդությամբ վարակվելու` դրա դեմ պայքարելու համար ստեղծել հակամարմիններ: Պատվաստումից հետո օրգանիզմը հետագայում այդ վիրուսի հետ հանդիպելուց  պատրաստ կլինի հաղթահարել այն, այդպես կանխելով հիվանդությունը:

SARS-CoV-2-ով նախկինում վարակվածները ևս պետք է պատվաստվեն, եթե չունեն  հակացուցումներ:

Նույնիսկ, եթե անձը նախկինում վարակվել է SARS-CoV-2-ով, պատվաստանյութը հանդիսանում է խթան և ավելի է ուժեղացնում իմունային հակազդեցությունը: Արձանագրվում են SARS-CoV-2-ով կրկնավարակի դեպքեր, ինչն ավելի անհրաժեշտ է դարձնում պատվաստումը1:

Պատվաստումը կարող է պաշտպանել նաև շրջապատի մարդկանց, քանի որ, եթե անձը պաշտպանված է հիվանդությունից, ապա ավելի ցածր է մեկ այլ անձի վարակելու հավանականությունը: Սա հատկապես կարևոր է COVID-19-ի ծանր բարդությունների առաջացման առումով ռիսկի խմբերին՝ բուժաշխատողներին, տարեցներին կամ ծերերին, ինչպես նաև քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց պաշտպանելու համար2:  

Օրեցօր համալրվող տվյալները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի մեծ մասն ապահովում է իմունիտետի բավականաչափ խթանում`էական պաշտպանություն ապահովելով վիրուսի տարբերակներից (մուտացիաներից) շատերի դեմ` կանխելով հատկապես հիվանդության ծանր դեպքերը, հոսպիտալացումները և մահվան դեպքերը: 

COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ: Պատվաստանյութերը կարող են կանխել COVID-19-ի վիրուսով վարակումը և դրա տարածումը:

Արդյո՞ք պետք է պատվաստվեն այն մարդիկ, ովքեր նախկինում վարակվել են COVID-19-ով:

Իմունիտետը կարող է թուլանալ ժամանակի ընթացքում և այնուհետև ամրապնդվել պատվաստումների օգնությամբ:

COVID-19-ով վարակվելուց ու ապաքինվելուց հետո էլ իմունիտետը կարելի է խթանել պատվաստման միջոցով:

Հիշեցում` պատվաստումն անվտանգ ու անվնաս միջոց է՝ առողջ մնալու, լիաժեք կյանքով ապրելու համար:

 

Հղումների ցանկ