«Օմիկրոն» տարբերակ
SARS-CoV-2 Omicron մտահոգիչ տարբերակ
«Օմիկրոնը», ի տարբերություն «Դելտա» տարբերակի, ունի բազմաթիվ առանցքային մուտացիաներ և ներկայում առկա է գրեթե բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում:
- Օմիկրոնն ունի բարձր փոխանցելիություն և արագորեն փոխարինում է «Դելտա» տարբերակին՝ որպես SARS-CoV-2-ի գերիշխող տարբերակ:
- Ի տարբերություն SARSCoV-2-ի մտահոգիչ մյուս տարբերակների` «Օմիկրոնի» դեպքում վարակի թիրախ են հանդիսանում վերին շնչուղիները:
- Կան իմունային շրջանցման ապացույցներ, քանի որ պատվաստումների առկայության դեպքում էլ գրանցվում են ինչպես կրկնավարակի, այնպես էլ շրջանցող վարակի դեպքեր:
- Պատվաստանյութերը պաշտպանում են հոսպիտալացումից, սակայն պակաս արդյունավետ են սիմպտոմատիկ հիվանդության դեմ, իսկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումները բարձրացնում են պատվաստանյութի արդյունավետությունը:
- Այն վայրերում, որտեղ բնակչությունը ունի բարձր իմունիտետ, «Օմիկրոնը» ևս հիվանդացության և հոսպիտալացման նվազ ռիսկայնություն ունի:
- «Օմիկրոնով» հիվանդացության դեպքերի բարձր հաճախականությունը և վարակի մեղմ ընթացքը հանգեցրել են հիվանդության դեպքերի և հոսպիտալացման ցուցանիշների տարանջատման, սակայն վարակի փոխանցման բարձր մակարդակի պատճառով հոսպիտալացված հիվանդների զգալի թիվ է նկատվում:
- Տարեցները և քրոնիկ հիվանդություններով մարդիկ շարունակում են ծանր հիվանդացության բարձր ռիսկային խմբում լինել:
- Կանխարգելիչ միջոցները, ինչպիսիք են պատշաճ կերպով հարմարեցված դիմակ կրելը, ֆիզիկական հեռավորություն պահպանելը և հանրային առողջության և սոցիալական այլ միջոցառումներին հետևելը շարունակում են մնալ SARS-CoV-2-ի բոլոր տարբերակներից պաշտպանվելու միջոցներ:
«Օմիկրոնն» ունի բարձր փոխանցելիություն
«Օմիկրոնն» արտահայտվում է`
➢ տարածման տեմպի զգալի աճով,
➢ վարակակրի հետ սերտ շփման պարագայում`վարակվելու ռիսկի բարձրացմամբ,
➢ «Դելտա» տարբերակի համեմատ, սկզբնական վարակակրի կողմից վարակած անձանց թվի աճով:
Աճի բարձր տեմպ, որը, հավանաբար, պայմանավորված է հետևյալ գործոններով`
➢Իմունային շրջանցում (վիրուսը շրջանցում է պաշտպանիչ իմունային համակարգը),
➢ պոտենցիալ ներքին փոխանցելիության աճ
• «Օմիկրոնն» աճի միտումով ակնհայտ առավելություն ունի «Դելտա» տարբերակի նկատմամբ և արագորեն փոխարինում է երկրներում առկա վարակի այլ տարբերակներին:
«Օմիկրոնի» վարակի թիրախը հիմնականում վերին շնչուղիներն են
• Իմունային շրջանցումից անկախ, սա վարակի փոխանցման խթան կարող է հանդիսանալ:
• Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Օմիկրոնը» թոքային հյուսվածքը ախտահարելու ցածր ունակություն է դրսևորում։
• Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Օմիկրոնով» ախտահարված կենդանիների մոտ դրսևորվում են ավելի քիչ կլինիկական ախտանիշներ և հիվանդությունն ավելի թեթև է ընթանում:
«Օմիկրոնն» ունի հոսպիտալացման ցածր ռիսկայնություն
• Բնակչության ընդհանուր իմունիտետի բարձր մակարդակ ունեցող վայրերում առկա է վարակի և հոսպիտալացման դեպքերի տարանջատում:
• «Օմիկրոնն», ի տարբերություն վարակի նախորդ շտամների, դրսևորվում է հոսպիտալացված պացիենտների ավելի թեթև վիճակով և ավելի քիչ թվով, սակայն դրանով վարակվածների ավելի մեծ թիվը ենթադրում է հոսպիտալացման կարիք ունեցողների ավելի մեծ թիվ` ծանրաբեռնելով առողջապահական համակարգը:
Սովորական ախտորոշումը շարունակում է հայտնաբերել «Օմիկրոնը»
• Սովորական ախտորոշիչ թեստերը, այդ թվում` ՊՇՌ և հակագենի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստերը (Ռապիդ թեստեր) շարունակում են հայտնաբերել «Օմիկրոնով» վարակման դեպքերը:
• Հակագենի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստերի համեմատական զգայունության ուսումնասիրությունները ընթացքի մեջ են:
Նախկինում ունեցած SARS-CoV-2 վարակից հետո նկատվում է «Օմիկրոնով» կրկնավարակի ռիսկի աճ
• Գոյություն ունեն «Օմիկրոնի»՝ իմունային շրջանցման հատկության մասին վկայող տվյալներ:
• Որոշ երկրներ, ներառյալ` Հարավային Աֆրիկան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսրայելը, հաղորդում են կրկնավարակի դեպքերի աճի միտման մասին:
• Ըստ Մեծ Բրիտանիայում կատարված ուսումնասիրությունների` Միացյալ Թագավորությունում «Օմիկրոն» տարբերակով կրկնավարակի ռիսկը 5.4 անգամ ավելի բարձր է, քան «Դելտա» տարբերակով վարակի դեպքում:
• «Օմիկրոնով» պայմանավորված՝ հակամարմինների չեզոքացման զգալի նվազումը կարող է նպաստել կրկնավարակների աճին:
Բջջային մակարդակում պահպանված իմունային գործընթացը պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից
• Բջջային իմունիտետի միջոցով պաշտպանությունն, ըստ երևույթին, պահպանվում է «Օմիկրոնով» վարակի դեպքում:
• Նախկինում վարակվածների և/կամ պատվաստվածների մոտ իմունային պաշտպանիչ գործընթացում ներգրավված որոշ բջիջների 70-80%-ը «Օմիկրոնով» վարակի դեպքում պահպանվել է:
• Ամենայն հավանականությամբ, մնալով բարձր մակարդակի վրա, այն պաշտպանություն է ապահովում ծանր դեպքերից և մահվան ելքից` պատվաստումից և նախկինում ունեցած վարակից հետո:
Պատվաստանյութերը պաշտպանում են հոսպիտալացումից, բայց նվազ արդյունավետ են «Օմիկրոնի» սիմպտոմատիկ վարակի դեմ
• Ընթացքի մեջ «Օմիկրոնի» հանդեպ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը քննող բազմաթիվ ուսումնասիրություններ:
• «Օմիկրոնի» դեպքում պատվաստանյութի արդյունավետության նախնական բոլոր գնահատականները ցույց են տալիս ավելի ցածր արդյունավետություն վարակի և սիմպտոմատիկ հիվանդության դեմ, ի տարբերություն «Դելտա» տարբերակի: Այնուամենայնիվ, պաշտպանության աստիճանը մնում է բարձր հիվանդության ծանր արդյունքների դեպքում:
• Սա նշանակում է, որ COVID-19-ի դեմ ներկայում առկա պատվաստանյութերն ուժեղ պաշտպանություն են ապահովում հիվանդության ծանր դրսևորումներից և մահացությունից՝ վիրուսի շրջանառվող բոլոր տարբերակներով, ներառյալ «Օմիկրոնով» վարակվելու դեպքում:
• Պատվաստանյութերի մեծ մասի արդյունավետության նախնական արդյունքները ավելի նշանակալի են բուստեր դեղաչափով պատվաստումներից հետո, քան միայն առաջնային դեղաչափերի դեպքում: Չակտիվացված պատվաստանյութերի վերաբերյալ տվյալներ չկան:
• Չպատվաստվածների կողմից ընտանիքի անդամներին վարակելու հավանականությունն ավելի մեծ է, քան պատվաստված կամ նախկինում վարակվածների դեպքում:
Տարեց մարդիկ և քրոնիկ հիվանդություն ունեցողները շարունակում են մնալ ռիսկային գոտում
• Քրոնիկ հիվանդություններ ունեցողները, անկախ տարիքից, նույնպես գտնվում են հիվանդության ծանր զարգացման վտանգի ռիսկային գոտում:
Հղումների ցանկ