Մակերեսների ախտահանում
Որոշեք, թե ի՞նչը պետք է մաքրել
Հարկավոր է հաշվի առնել, թե այդ մակերեսներին մարդիկ ի՞նչ հաճախականությամբ են դիպչում: Ըստ այդմ, հարկավոր է առաջնահերթ մաքրել ամենաշատ օգտագործվող մակերեսները՝ օրական առնվազն մեկ անգամ: Եթե տարածքում մարդկանց հոսքը մեծ է, անհրաժեշտ է մաքրել ավելի հաճախ, բացի այդ, նաև ախտահանել: Մաքրում և ախտահանում իրականացնող անձնակազմին պետք է ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով (դիմակներ, ձեռնոցներ) և մաքրող միջոցներով՝
• արտահագուստ, պաշտպանիչ զգեստ,
• մեկանգամյա ձեռնոց,
• պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ,
• փակ կոշիկ կամ բախիլներ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ
• կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ,
• անջրանցիկ պարկեր թափոնների համար:
Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված դույլերի կամ պարկերի մեջ՝ դրանց ախտահանումն իրականացնելու համար:
Մաքրե՛ք հաճախ օգտագործվող մակերեսները
Պաշտպանե՛ք ձեզ և մաքրող անձնակազմին
• Հետևել ապրանքապիտակի ցուցումներին` որոշելու համար, թե անվտանգության ինչ նախազգուշական միջոցներ են անհրաժեշտ դրանք կիրառելիս՝ անհատական պաշտպանիչ միջոցներ (ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոց), լրացուցիչ օդափոխություն և այլն:
• Մաքրելուց հետո առնվազն 20 վայրկյանի ընթացքում լվանալ ձեռքերը: Ձեռնոցները հանելուց անմիջապես հետո անպայման լվանալ ձեռքերը:
o Եթե ձեռքերի վրա տեսանելի կեղտ կա, դրանք միշտ լվանալ օճառով և ջրով:
• Եթե օճառն ու ջուրն այդ պահին հասանելի չեն, և ձեռքերի վրա տեսանելի կեղտ չկա, պետք է օգտագործել առնվազն 70% սպիրտ պարունակող ձեռքի ախտահանիչ միջոց և հնարավորինս շուտ լվանալ ձեռքերը, երբ օճառն ու ջուրը հասանելի կլինեն:
• Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ասթմայով տառապող մարդկանց վրա: Մաքրող և ախտահանող որոշ միջոցներ կարող են ասթմայի սրման պատճառ դառնալ: Ըստ այդմ, հարկավոր է իմանալ ավելին` COVID-19-ը կանխելու նպատակով վարակազերծման ժամանակ ասթմայի նոպայի հավանականությունը կանխելու մասին:
Մակերեսների հատուկ տեսակների մաքրումն ու ախտահանումը
• Մակերեսը մաքրել օճառ, մաքրող միջոց պարունակող նյութով կամ այդ մակերևույթների համար նախատեսված այլ նյութերով:
• Հնարավորության դեպքում, լվանալ այդ իրերը`համաձայն արտադրողի ցուցումների: Դրանք պետք է լվանալ ջրի թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանային ռեժիմով և լավ չորացնել:
• Ախտահանման դեպքում օգտագործել փափուկ մակերեսների համար նախատեսված նյութեր:
• Փոշեկուլով մաքրել՝ սովորականի նման:
Հագուստը, սրբիչները և սպիտակեղենը լվանալը
• Վարակակրի կեղտոտ իրերը մյուսների իրերի հետ լվանալն անվտանգ է:
• Հիվանդի սպասքը, սպիտակեղենը, խնամքի պարագաները մշակում են ախտահանիչ միջոցի լուծույթի մեջ ընկղմման եղանակով:
• Հիվանդի կեղտոտ հագուստի հետ գործ ունենալիս պետք է ձեռնոցներ և դիմակ կրել:
• Մաքրել հագուստի և լվացքի զամբյուղները` ըստ մակերեսների մաքրման ցուցումների:
• Կեղտոտ լվացքին դիպչելուց հետո լվանալ ձեռքերը:
Էլեկտրոնային սարքեր
• Էլեկտրոնային սարքերը մաքրելիս` հետևել արտադրողի ցուցումներին և խորհուրդներին:
• Էլեկտրոնային սարքերի մակերևույթն ախտահանելու համար օգտագործել նյութեր, որոնք համապատասխանում են արտադրողի ցուցումներին: Էլեկտրոնային սարքեր մաքրելու համար նախատեսված շատ միջոցներ պարունակում են ալկոհոլ, քանի որ այն արագ է չորանում:
Հղումների ցանկ
¹ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 18 սեպտեմբերի 2020 թ. N 24-Ն հրաման
² Ventilation in Schools and ChildCare Programs. (n.d.). Retrieved July 30, 2021
³ Cleaning, Disinfection, and Hand Hygiene in Schools – a Toolkit for School Administrators | CDC. (n.d.). Retrieved August 4, 202