Պատվաստանյութերին վերաբերող միֆեր

  • Փաստ. Պատվաստումը կանխարգելում է COVID-19 հիվանդությունը, պաշտպանում է COVID-19 հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից: Պատվաստմանը հաջորդող 14 օրերի ընթացքում չի ձևավորվում բավարար մակարդակի պաշտպանություն:

    Մեկ դեղաչափով պատվաստման դեպքում, իմունիտետը սկսում է ձևավորվել պատվաստվելուց երկու շաբաթ հետո: Երկու դեղաչափով պատվաստման դեպքում, երկուսի առկայությունն էլ անհրաժեշտ է իմունիտետի ձևավորման համար: Թեև COVID-19-ի դեմ պատվաստանյութերը կպաշտպանեն ձեզ հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից, սակայն հայտնի չէ, թե որքանով դրանք կպաշտպանեն վարակվելուց և վիրուսը մյուսներին փոխանցելուց, թեև, ըստ նախնական տվյալների, պաշտպանական ազդեցությունը առկա է։

    Շրջապատում գտնվող մարդկանց անվտանգության համար հարկավոր է շարունակել պահպանել առնվազն 1-2 մետր ֆիզիկական հեռավորություն, հազալիս կամ փռշտալիս բերանը ծածկել արմունկի ներսի մասով, հաճախակի լվանալ ձեռքերը, դիմակ կրել հատկապես փակ, մարդաշատ և վատ օդափոխվող վայրերում:

    Կախված  բնակության վայրում տիրող իրավիճակից և ռիսկերից, պետք է մշտապես հետևել առողջապահական մարմինների ցուցումներին:

  • Փաստ. ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել, նույնիսկ եթե նախկինում արդեն վարակվել եք COVID-19-ով: COVID-19-ի նկատմամբ տարբեր մարդիկ տարբեր կերպ են իմունիտետ ձևավորում, և հայտնի չէ նաև, թե որքան կտևի բնականորեն ձևավորած իմունիտետը: Նրանք, ովքեր նախկինում վարակվել են COVID-19-ով, ևս պետք է պատվաստվեն:2

  • Փաստ. COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ստեղծում են հիվանդության դեմ պաշտպանություն`SARS-Cov-2 վիրուսի նկատմամբ իմունային պատասխան ձևավորելու արդյունքում: Պատվաստման միջոցով իմունիտետ ձևավորելով՝ նվազեցվում է հիվանդության զարգացման և դրա հետևանքների հավանականությունը: Ձեռք բերված իմունիտետը վիրուսի հետ շփման դեպքում օգնում է պայքարել դրա դեմ: Պատվաստվելը կարող է նաև պաշտպանել ձեր շրջապատի մարդկանց, քանզի, եթե դուք պաշտպանված եք վարակվելուց և հիվանդանալուց, ձեր կողմից այլոց վարակելն էլ ավելի քիչ հավանական է: Սա հատկապես կարևոր է COVID-19-ի ծանր հետևանքների հանդեպ խոցելի խմբի մարդկանց` բուժաշխատողների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների պաշտպանության համար:2

    Բացի այդ, գրեթե հնարավոր չէ պարզել, արդյո՞ք ուժեղ է ձեր իմունիտետը, թե՞ թույլ, քանզի չկա դա որոշելու որևէ ցուցանիշ։ Հենց այդ պատճառով, խորհուրդ է տրվում պատվաստվել, այլ ոչ թե հույսը դնել «ուժեղ» իմունիտետի վրա:
     

  • Փաստ. Պատվաստանյութերը հնարավորություն են տալիս օրգանիզմին իմունիտետ ձևավորել` առանց հիվանդության առաջացրած վտանգավոր հետևանքների: COVID-19-ը կարող է լուրջ բարդություններ առաջացնել և ավարտվել մահվան ելքով: Չկան COVID-19-ի բուժման հատուկ եղանակներ, ուստի ավելի խելամիտ է խուսափել հիվանդության ռիսկերից:2  
    Վերջին ամիսների մշտադիտարկումները ցույց են տվել, որ պատվաստվածներն ավելի պաշտպանված են Դելտա շտամից, քան հիվանդության արդյունքում ձևավորված իմունիտետ ունեցողները:

  • Փաստ. Չնայած COVID-19-ի դեմ որոշ պատվաստանյութեր ունեն արդյունավետության բարձր մակարդակ, այնուամենայնիվ, ոչ մի պատվաստանյութ չի ապահովում 100 %-անոց պաշտպանություն: Արդյունքում, պատվաստված մարդկանց մի փոքր տոկոսի մոտ հնարավոր է՝ COVID-19-ի նկատմամբ պաշտպանություն չձևավորվի կամ թույլ լինի: Պատվաստանյութի հատկություններից բացի, պատվաստանյութի արդյունավետության վրա կարող են ազդել նաև այլ գործոններ, ինչպիսիք են՝ անձի տարիքը, առողջական վիճակը կամ նախկինում ունեցած COVID-19 վարակը: Դեռևս հայտնի չէ նաև COVID-19-ի դեմ տարբեր պատվաստանյութերի արդյունավետության ժամանակահատվածը: Այդ իսկ պատճառով, անգամ պատվաստվելուց հետո անհրաժեշտ է հետևել հանրային առողջության անվտանգության կանխարգելիչ միջոցներին՝ պահպանել ֆիզիկական հեռավորություն, դիմակ կրել ու ձեռքերը հաճախակի լվանալ: 

    Առողջության անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներն աստիճանաբար կսկսեն նվազել, երբ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավման միտումներ ցուցաբերի: Սովարաբար, դա տեղի է ունենում, երբ պատվաստված է լինում բնակչության 70-75%-ը:
     

  • Փաստ. ԱՀԿ-ի հայտարարության համաձայն` COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, ինչպես և ցանկացած այլ պատվաստանյութ, կարող են առաջացնել մեղմ արտահայտված կողմնակի ազդեցություններ, ինպիսիք են՝ ջերմությունը, ցավը կամ կարմրությունը ներարկման տեղում: Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մեծ մասը մեղմ են և մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն անցնում են: Պատվաստումից հետո առաջացրած ավելի լուրջ և երկարատև կողմնակի երևույթները հնարավոր են, սակայն շատ հազվադեպ:

    Մասնագետները մշտադիտարկում են պատվաստանյութերի կողմնակի երևույթները՝ հազվադեպ անցանկալի դեպքերը հայտնաբերելու համար: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունքում արձանագրված կողմնակի երևույթները ավելի հաճախ մեղմ են և կարճատև: Կողմնակի ազդեցություններն են՝ հոգնածությունը, գլխացավը, մկանային ցավը, դողը և փորլուծությունը: Նշված կողմնակի ազդեցությունները կարող են տարբերվել՝ կախված պատվաստանյութի տեսակից:2

    Սակայն պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները բնավ պարտադիր չէ, որ լինեն։ Պատվաստվածը կարող է չունենալ  որևէ կողմնակի երևույթ, սակայն դա չի նշանակում, որ պատվաստումն անարդյունավետ էր:

  • Փաստ. Սխալ է: Եթե այդպիսի մեթոդաբանությամբ առաջնորդվենք, ապա մարդկությունն արդեն 2 դար է պատվաստումների միջոցով կանխարգելում է վարակիչ հիվանդությունները, նշանակում է` մարդիկ վաղուց պետք է «չիպավորված» լինեին։

  • Փաստ. COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ստեղծվել են արդեն հայտնի ու իրենց անվտանգությունն ապացուցած պատվաստանյութերի արտադրման տեխնոլոգիաներով: Դրանով է հիմնավորվում պատվաստանյութի մշակման արագությունը:

    Գոյություն ունեն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգության ապահովմանն ուղղված խիստ կարգավորումներ: Մինչ ԱՀԿ-ից և Կարգավորող ազգային գործակալությունների կողմից արտոնվելը, COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ենթարկվել են կլինիկական խիստ փորձարկումների` ապացուցելու համար իրենց համապատասխանությունն անվտանգության և արդյունավետության միջազգայնորեն համաձայնեցված չափանիշներին:

    Նախադեպը չունեցող գիտական համագործակցության արդյունքում, COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետազոտությունները, մշակումը և լիցենզավորումն ավարտվեցին ռեկորդային ժամկետներում` բավարարելով COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հրատապ անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության բարձր չափանիշները:

    Ինչպես մյուս բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի դեպքում, ԱՀԿ-ն և կարգավորող մարմինները շարունակաբար հետևելու են դրանց գործածմանը` հաստատելու համար, որ պատվաստանյութերն անվտանգ են մնում դրանք ստացողների համար:

  • Փաստ. ԱՀԿ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն (ԱՀԿ GACVS) պարզել է, որ AstraZeneca (Vaxzevria և Covishield) պատվաստանյութը  արդյունավետ կանխարգելում է COVID-19 վարակի ծանր դեպքերը, որոնք կարող են բերել  հոսպիտալացման և մահվան: Պատվաստանյութի ամենատարածված կողմնակի ազդեցությունները`մեղմից մինչև չափավոր, սովորաբար անցնում են մի քանի օրից: Լայնածավալ կիրառման սկզբում պատվաստումից հետո նկարագրվեց այսպես կոչված «սինուս թրոմբոզի» մի քանի դեպք: Հետագայում հետազոտությունները ցույց տվեցին, որ նման բարդությունները տեղի են ունեցել նաև չպատվաստվածների մոտ, այսինքն, «սինուս թրոմբոզն» ուղղակի համընկել է AstraZeneca-ով պատվաստման հետ:

    ԱՀԿ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն (ԱՀԿ ՊԱԳԽԿ) նաև հայտարարել է, որ պատվաստման առավելությունները շատ ավելին են, քան հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցությունների վտանգը: COVID-19-ի հետևանքով հիվանդացության ծանր դեպքերի և մահվան կանխարգելման առավելություններից զատ, պատվաստանյութն ապահովում է COVID-19-ից առհասարակ և «երկարատև COVID»-ի բարդացումներից ու մահվան վտանգից պաշտպանություն, պոտենցիալ պաշտպանություն սերտ շփումների շրջանակում և համայնքում` կանխելով վարակի փոխանցումը և նվազեցնելով վիրուսի որոշ շտամների առաջացրած ծանր հիվանդության ռիսկը: (Աղբյուրը` ԱՀԿ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտե (GACVS) և ԱՀԿ պատվաստանյութերի համաշխարհային խորհրդատվական կոմիտեի COVID-19 ենթահանձնաժողովի միջանկյալ հայտարարությունը COVID-19-ի դեմ  AstraZeneca պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ):

  • Փաստ. Թեև պատվաստանյութերի պիտակի վրա նշված բաղադրիչները կարող են վախեցնող թվալ, սակայն դրանք, որպես կանոն, հանդիպում են մարդու օրգանիզմում, սննդի մեջ և մեր շրջակա միջավայրում, օրինակ՝ թունա ձկան մեջ: Դրանց չափաքանակը պատվաստանյութերի մեջ շատ փոքր է:

    Բացի դրանից, պատվաստանյութերը շարունակաբար ենթարկվում են խիստ ու երկարատև գիտական փորձարկումների, ինչպես նաև անցնում ԱՀԿ և Կարգավորող ազգային գործակալությունների կողմից հավաստագրման գործընթաց`ապահովելու համար դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը²:

  • Փաստ. COVID-19-ի դեմ պատվաստանյութերը հիվանդություն չեն առաջացնում: Դրանք սովորեցնում են մեր իմունային համակարգին ճանաչել և պայքարել հիվանդություն հարուցող վիրուսի դեմ: Այս գործընթացը կարող է առաջ բերել որոշ ախտանիշներ, օրինակ`բարձր ջերմություն:

    Ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝ ներարկման տեղում ցավ, բարձր ջերմություն, հոգնածություն, գլխացավ, մկանային ցավ, դող, փորլուծություն: Սրանք սպասվող երևույթներ  են և վկայում են այն մասին, որ օրգանիզմը COVID-19 հարուցող վիրուսի դեմ պաշտպանություն է ձևավորում: Պատվաստումից հետո օրգանիզմում իմունային պաշտպանություն ձևավորելու համար սովորաբար մի քանի շաբաթ է պահանջվում: Սա նշանակում է, որ պատվաստվելուց անմիջապես առաջ կամ հետո հնարավոր է վարակվել և հիվանդանալ COVID-19-ով: Պատճառն այն է, որ պատվաստանյութը բավարար ժամանակ չի ունեցել պաշտպանություն ձևավորելու համար: Եթե ախտանիշները շարունակական են և երկարատև, ապա դրանք չպետք է վերագրել պատվաստանյութի կողմնակի ազդեցություններին և հարկավոր է COVID-19-ի թեստ հանձնել2:

    Մարդը ամբողջական պատվաստված է համարվում պատվաստանյութի 2-րդ չափաբաժինը ստանալուց 14 օր անց: 

  • Փաստ: Սխալ է: COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ոչ մի կերպ չեն փոփոխում և չեն փոխազդում ԴՆԹ-ի հետ: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի և մ-ՌՆԹ (գենետիկ նյութ), և՛ վեկտորային տեսակները մեր բջիջներին հրահանգներ են հաղորդում, որպեսզի դրանք սկսեն COVID-19 հարուցող վիրուսի դեմ պաշպանություն ձևավորել:

    Այնուամենայնիվ, նյութը երբեք չի ներթափանցում բջջի կորիզ՝ որտեղ ԴՆԹ-ն է:

  • Փաստ: ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ հղիություն պլանավորելու դեպքում ցանկացած ժամանակ թույլատրվում է պատվաստվել COVID-19-ի դեմ պատվաստանյութերով:

    Չկա որևէ ապացույց, որ COVID-19-ի պատվաստանյութերը կարող են որևէ խնդիր առաջացնել հղիության, այդ թվում, ընկերքի ձևավորման ժամանակ: Ավելին, չկան ապացույցներ, որ անպտղությունը կարող է լինել որևէ պատվաստանյութի, այդ թվում նաև COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կողմնակի ազդեցության հետևանք:

    Գիտնականներն ուսումնասիրում են և դեռ երկար տարիներ կշարունակեն ուսումնասիրել ինչպես մյուս պատվաստանյութերի, այնպես էլ COVID-19-ի պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները:

    Անշուշտ, պատվաստման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

  • Փաստ: Պատվաստանյութ ստանալիս մարդը որևէ մագնիսական հատկություններ ձեռք չի բերում, այդ թվում՝ ներարկման տեղում:

    COVID-19-ի դեմ պատվաստանյութերն ամենևին չեն պարունակում ներարկման հատվածում էլեկտրամագնիսական դաշտ առաջացնող բաղադրիչներ, և ընդհանրապես, COVID-19-ի դեմ ոչ մի պատվաստանյութ մետաղ չի պարունակում:

  • Փաստ: Պատվաստումները մարդկանց մեծամասնությանը պաշտպանում են COVID-19-ով վարակվելուց: Այնուամենայնիվ, հնարավոր է վիրուսի հետ  հանդիպելուց պատվաստվածների մի փոքր տոկոսը վարակվի COVID-19-ով:

    Սակայն, պատվաստման շնորհիվ հիվանդությունը կարող է մեղմ դրսևորումներ ունենալ: Ամբողջական պատվաստում ստացածների մոտ կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի դեպքերը, հոսպիտալացումները և մահվան վտանգը շատ ավելի ցածր է, քան չպատվաստված անձանց մոտ:1

  • Փաստ. Սխալ է: COVID-19-ի արտոնված և առաջարկվող պատվաստանյութերից ոչ մեկի հետևանքով հիվանդությունը հայտնաբերելու նպատակով կատարվող վիրուսային թեստը դրական արդյունք չի ունենում: 

    Եթե օրգանիզմը պատվաստման արդյունքում ձևավորում է իմունային պատասխան (որն էլ հենց պատվաստման նպատակն է), հակամարմինները որոշող մի շարք թեստերի պատասխաններ կարող են դրական ստացվել: Հակամարմինների թեստը ցույց է տալիս՝ արդյո՞ք նախկինում վարակվել եք և ունեք վիրուսի դեմ որոշակի իմունային պաշտպանություն, թե՞ ոչ3: