Մաքրում, ախտահանում և օդափոխություն

Տարածքի մաքրումն ու ախտահանումը

COVID-19-ով չվարակվելու ամենահուսալի միջոցը պարբերաբար ձեռքերն օճառով լվանալն  և ախտահանումն է: 

Մակերևույթները մաքրելը և ախտահանելը նույնպես կարող են նվազեցնել վարակվելու վտանգը: 

Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարի հրամանով սահմանված է կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով օջախների, հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուղևորների փոխադրման ավտոտրանսպորտային միջոցների ախտահանիչ միջոցառումների մեթոդական ուղեցույց

COVID19-ի կանխարգելման և պայքարի նպատակով իրականացնում են կանխարգելիչ և օջախային (ընթացիկ, եզրափակիչ) ախտահանում:
 

Ե՞րբ մաքրել և ե՞րբ ախտահանել

Օճառը կամ մաքրող միջոցները նվազեցնում են մակերեսներից փոխանցվող վարակի տարածման վտանգը: 

Եթե տվյալ տարածքում COVID-19-ով վարակված կամ վարակի կասկածով մարդիկ չեն եղել, տարածքը բավարար է մաքրել օրական մեկ անգամ: 

Ցանկալի է հաճախ  մաքրել, բացի այդ նաև ախտահանել ընդհանուր օգտագործման տարածքները, որտեղ մեծ է մարդկանց հոսքը կամ առկա են մակերեսներին դիպչելուց վարակման ռիսկը մեծացնող հատուկ պայմաններ, ինչպիսիք են՝

  • տվյալ համայնքում COVID-19-ի տարածման բարձր աստիճան,
  • պատվաստումների ցածր մակարդակ,
  • կանխարգելման միջոցների ցածր կիրառելիություն  (դիմակի կրումը (չպատվաստվածների շրջանում), ձեռքերի հիգիենան)
  • տարածքում շատ են COVID-19-ով ծանր հիվանդացության ռիսկային խմբում գտնվող մարդիկ:

Եթե վերջին 24 ժամվա մեջ այդ տարածքում գտնվել է վարակված կամ թեստի դրական պատասխան ստացած անձ, անհրաժեշտ է այնտեղ և՛ մաքրել, և՛ ախտահանել։ 

Լրացուցիչ նկատառումներ գործատուների և տարածքների շահագործողների համար

  • Մաքրող, լվացող և աղբահանությամբ զբաղվող աշխատողները պետք է իրազեկվեն, որպեսզի կարողանան ճանաչել COVID-19-ի ախտանշանները:
  • Նախքան մաքրման և ախտահանման աշխատանքներ նշանակելը, հարկավոր է աշխատակիցներին իրազեկել քիմիական նյութերի հետ աշխատելիս անվտանգության կանոններին, անհատական պաշտպանության միջոցները (ԱՊՄ) ճիշտ կիրառելու մասին։

Նկատառումները նախատեսված են հանրային տարածքներում գտնվող շենքերում COVID-19-ի տարածման վտանգը կանխելու նպատակով մաքրումն ու ախտահանումը կազմակերպելու համար: Նկատառումները  նախատեսված չեն առողջապահական հաստատությունների կամ այնպիսի կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են սննդի, գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ կամ վերամշակմամբ, արտադրական տարածքների, սննդի պատրաստման և սպասարկման տարածքների համար, որտեղ կարող են կիրառվել մաքրման և ախտահանման հատուկ կանոնակարգեր և գործելաձևեր1:

Մաքրեք և ախտահանեք տարածքը` վարակված անձի առկայության դեպքում

Եթե Ձեր հաստատությունում վերջին 24 ժամվա ընթացքում գտնվել է հիվանդ կամ COVID-19-ի թեստի դրական պատասխան ստացած անձ, պետք է մաքրել և ախտահանել նրանց զբաղեցրած տարածքները:

Մինչև մաքրելն ու ախտահանելն անհրաժեշտ է`

  • Հիվանդի գտնվելու տարածքներում դադարեցնել աշխատանքները և չօգտվել այդ տարածքներից մինչև դրանց մաքրելն ու ախտահանելը: 

Մաքրելու և ախտահանելու ընթացքում

  • Տարածքում օդափոխությունը ապահովելու նպատակով բացել դռներն ու պատուհանները և միացնել օդափոխիչները
  • Ախտահանող միջոցներն օգտագործել՝ համաձայն դրանց կից հրահանգների:
  • Տարածքը մաքրելիս և ախտահանելիս կրել դիմակ ու ձեռնոցներ:
  • Առաջնահերթ մաքրել և ախտահանել այն տարածքները որտեղ արձանագրվել է  COVID-19-ով հիվանդության դեպք:
  • Չի պահանջվում COVID-19-ով վարակված անձանց հագուստը լվալ առանձին:
  • Ապահովել մաքրող և ախտահանող միջոցների անվտանգ պահպանումն ու ճիշտ օգտագործումը:
  • COVID-19-ով հիվանդի տարածքը պետք է մաքրել և ախտահանել 24 ժամվա ընթացքում: 24 ժամից ավել անցնելու դեպքում, կարելի է միայն մաքրել: Կարելի է տարածքը նաև ախտահանել` կախված որոշակի պայմաններից կամ տվյալ հաստատության կողմից սահմանված կանոնակարգից:
  • Եթե վարակված կամ COVID-19-ով ախտորոշված անձի՝ տարածքում գտնվելու պահից անցել է 3 օրից ավելի, լրացուցիչ մաքրման (կանոնավոր մաքրումից բացի) կարիք չկա:

Եթե տանը վարակված անձ կա, մաքրեք և ախտահանեք տունը

հիվանդին մեկուսացրեք լավ օդափոխվող սենյակում2

Սահմանափակեք հիվանդի խնամակալների թիվը, ընտրեք խնամող մեկ անձ, ով առողջ է, չունի ուղեկցող հիվանդություններ:

Այցելուներ մի ընդունեք,

ընտանիքի այլ անդամները պետք է գտնվեն այլ սենյակում կամ, եթե դա հնարավոր չէ՝ պահպանեք հիվանդից առնվազն 1մ հեռավորություն: Բացառություն են կերակրող մայրերը: Հաշվի առնելով կրծքով կերակրման առավելությունները և կրծքի կաթի աննշան դերն այլ շնչառական վարակների փոխանցման հարցում, մայրը կարող է շարունակել կրծքով կերակրելը՝ կրելով բժշկական դիմակ, երբ նա գտնվում է իր երեխայի մոտ և նախքան սերտ շփումը լվանալով ձեռքերը:

Սահմանափակե՛ք հիվանդի տեղաշարժը տանը և նվազագույնի հասցրեք համատեղ տարածքների օգտագործումը: Ապահովե՛ք ընդհանուր տարածքների (խոհանոցը, բաղնիքը) օդափոխությունը (բացեք պատուհանները),

Հիվանդի հետ նույն սենյակում գտնվելիս կրե՛ք բժշկական դիմակ, որը լավ հարմարեցված է և ծածկում է դեմքը: Օգտագործման ընթացքում չի կարելի դիպչել դիմակին: Եթե դիմակը խոնավանում է կամ կեղտոտվում է, այն պետք է անմիջապես փոխել: Օգտագործելուց հետո դիմակը պետք է գցել աղբամանը, որից հետո լվանալ ձեռքերը,

Լվացե՛ք ձեռքերը հիվանդի կամ նրա իրերի հետ ամեն շփումից հետո: Ձեռքերը պետք է լվանալ նաև սնունդ պատրաստելուց առաջ և հետո, ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո և հատկապես, երբ ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են: Եթե ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն, կարելի է կիրառել ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչ: Երբ ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ են անպայման լվացեք ձեռքերը օճառով և ջրով: Ալկոհոլային հիմքով միջոցներ կիրառելիս հաշվի առեք դրանց վտանգները (օրինակ՝ հանկարծակի ներքին ընդունում, հրդեհ),

Օճառով լվանալուց հետո ձեռքերը չորացրեք միանգամյա օգտագործման թղթե սրբիչով/անձեռոցիկով: Եթե դրանք մատչելի չեն, ապա կիրառեք առանձին սրբիչներ և խոնավալանուն պես փոխարինեք նոր սրբիչով,

Պահպանեք շնչառական հիգիենան: Շնչառական հիգիենան հազի կամ փռշտոցի ժամանակ բժշկական դիմակով, կտորի դիմակով, անձեռոցիկով կամ ծալած արմունկով բերանը և քիթը ծածկելն է, որից հետո պետք է պարտադիր լվանալ ձեռքերը, 

Բերանը և քիթը ծածկելու համար օգտագործված միջոցները գցեք աղբամանը կամ օգտագործելուց հետո պատշաճ լվացեք (թաշկինակները լվանալ օճառով կամ լվացքի փոշիով),

Խուսափեք հիվանդի արտազատուկների հետ անմիջական շփումից, մասնավորապես` խորխի և կղանքի հետ: Օգտագործեք միանվագ օգտագործման ձեռնոցներ հիվանդի արտազատուկների հետ գործ ունենալիս, կղանքը, մեզը և այլ թափոնները հեռացնելիս: Ձեռնոցները հանելուց առաջ և հետո լվացեք ձեռքերը,

Ձեռնոցները, թղթե անձեռոցիկները, դիմակները և հիվանդի խնամքի արդյունքում առաջացած այլ թափոնները պետք է պահել հիվանդի սենյակում փակ կոնտեյների մեջ, այնուհետև հեռացնել տնից ընդհանուր աղբի հետ մեկտեղ,

Խուսափեք հիվանդի կողմից օգտագործված իրեր/պարագաներ օգտագործելուց (ատամի խոզանակ, ծխախոտ, սպասք, ուտելիք, խմիչք, սրբիչ, լվացարան կամ սպիտակեղեն): Սննդի սպասքը հարկավոր է լավ լվանալ օճառով և ջրով՝ կրկին օգտագործելուց առաջ,

Բոլոր մակերեսները (անկողնային սեղաններ, մահճակալներ և ննջասենյակի այլ կահույք) ամեն օր մշակեք կենցաղային ախտահանող քլոր պարունակող նյութերով: Ախտահանող նյութի նոսրացումը պետք է կազմի 1:99 (1 մաս քլոր պարունակող նյութ - 99 մաս ջուր) հարաբերակցությամբ,

Բաղնիքի և զուգարանի մակերեսներն ամեն օր մշակեք կենցաղային ախտահանող քլոր պարունակող նյութերով: Ախտահանող նյութի նոսրացումը պետք է կազմի 1:99 (1 մաս քլոր պարունակող նյութ:99 մաս ջուր) հարաբերակցությամբ,

Հիվանդի հագուստը, գիշերանոցները, բաղնիքի և ձեռքի սրբիչները և այլն լվացեք օճառով կամ լվացքի փոշիով 60–90°C ջերմաստիճանի պայմաններում և հետո լիարժեք չորացրեք: Աղտոտված սպիտակեղենը նախապես տեղադրեք լվացքի տոպրակի մեջ: Աղտոտված սպիտակեղենը մի թափահարեք և խուսափեք մաշկի և հագուստի հետ անմիջական շփումից,

Մակերեսները մաքրելիս և աղտոտված սպիտակեղենը մշակելիս օգտագործեք միանվագ օգտագործման ձեռնոցներ և պաշտպանիչ հագուստ (օրինակ՝ պլաստիկ գոգնոց): Ձեռնոցները հանելուց առաջ և հետո լվացեք ձեռքերը:

Հնարավորության դեպքում, վարակված մարդուն հարկավոր է հատկացնել առանձին ննջասենյակ և լոգասենյակ2

 

Աղբի հետ առնչվելիս

  • Վարակված անձի համար օգտագործել առանձին, փակվող աղբաման:
  • Աղբի տոպրակները հեռացնելիս, վերցնելիս և աղբը թափելիս հագնել ձեռնոցներ:
  • Աղբը թափելուց հետո լվանալ ձեռքերը:

Երբ հիվանդն ապաքինվել է. տունը մաքրելն ու ախտահանելը

Եթե այլևս կարիք չկա, որ նախկինում հիվանդ անձը մեկուսանա`

Մաքրելուց և ախտահանելուց առաջ սպասել հնարավորին չափ երկար (առնվազն մի քանի ժամ)2:

  • Եթե 24 ժամը չի լրացել, հիվանդի օգտագործած տարածքները (օրինակ` ննջարանն ու լոգարանը) մաքրել և ախտահանելիս, կրել դիմակ, օդափոխել՝ բացելով պատուհանները և ախտահանիչ միջոցները օգտագործել՝ պահպանելով անվտանգության կանոնները:
  • 3 օր անց հիվանդի օգտագործած տարածքը պետք է մաքրել ըստ անհրաժեշտության:

Օդափոխությունը շենքերում

COVID-19 հարուցող SARS-Co-V-2 վիրուսի ազդեցության նվազմանն ուղղված գործողություններում խորհուրդ է տրվում ցուցաբերել բազմաշերտ մոտեցում: Այս մոտեցումը ներառում է մի շարք գործողություններ, այդ թվում շենքերի օդափոխության համակարգի բարելավում, որի արդյունքում կնվազի հիվանդության տարածումը և վարակվելու վտանգը: Բացի օդափոխության համակարգի բարելավումից, բազմաշերտ մոտեցումը ներառում է նաև ֆիզիկական հեռավորության պահպանումը, դիմակ կրելը, ձեռքերի հիգիենային հետևելն ու պատվաստվելը3:

SARS-CoV-2 վիրուսային մասնիկները մարդկանց շրջանում ավելի հեշտությամբ տարածվում են փակ, քան բաց տարածքներում: Փակ տարածքներում վիրուսային մասնիկների կենտրոնացումն ավելի մեծ է, քան դրսում, որտեղ նույնիսկ թեթև քամուց դրանց կուտակումը նվազում է: Որքան ցածր է դրանց խտությունը, այնքան փոքր է հավանականությունը, որ վիրուսային մասնիկները ներշնչելիս կարող են թոքերին հասնել (հնարավորին չափ փոքրանում է ներշնչված չափաբաժինը), կդիպչեն աչքերին, քթին, բերանին, կամ օդից կընկնեն և կկուտակվեն մակերևույթների վրա: Օդափոխության համակարգի բարելավումը կարող է նվազեցնել օդում վիրուսի մասնիկների կուտակումները և նվազեցնել վիրուսների` մարդկանց հասնող չափաբաժինը3:

Օդափոխությունը կարող են բարելավել հետևյալ գործողությունները` 

  • Ավելացնել դրսից եկող օդի ներհոսքը` բացելով պատուհաններն ու դռները: Հարկավոր չէ բացել պատուհաններն ու դռները, եթե դրանով վտանգվում է բնակիչների անվտանգությունն ու առողջությունը: 
  • Օգտագործել օդափոխիչներ՝ բաց պատուհանների արդյունավետությունն ավելացնելու համար: Դրան հասնելու համար կարևոր է սենյակում օդափոխիչի դիրքը, ինչը և կախված է սենյակի դասավորությունից: 
  • Բարելավել կենտրոնական օդազտումը և ավելացնել շարժական օդափոխիչ/զտիչ համակարգեր՝ օդի մաքրումը բարելավելու համար:
Բացօթյա տարածքներ
  • Բացօթյա տարածքներում, ինչպես օրինակ՝ մայթերին, ճանապարհներին, հողածածկույթին մաքրող կամ ախտահանող միջոցներ ցողելը խորհուրդ չի տրվում, այն անարդյունավետ է ու ոչ անհրաժեշտ: 
  • Պլաստիկից կամ մետաղից պատրասված հաճախ օգտագործվող մակերեսները, ինչպիսիք են բռնակաձողերը, խաղային կոնստրուկցիաները և բազրիքները, պետք է կանոնավոր մաքրվեն:
  • Խորհուրդ չի տրվում մաքրել կամ ախտահանել փայտե մակերեսները, ինչպիսիք են փայտե խաղային կոնստրուկցիաները, նստարանները, սեղանները կամ գրունտային ծածկույթները (օրինակ`ցանքածածկ, ավազ):

Հղումների ցանկ