Ի՞նչ են պարունակում COVID-19-ի դեմ՝ Հայաստանում հասանելի պատվաստանյութերը

  • AstraZeneca
  • Coronavac – Sinovac
  • Sputnik V
  • Sinopharm
  • Moderna
  • Pfizer
  • Sputnik ligth

Մեկ դեղաչափը (0.5 մլ) պարունակում է. COVID-19 պատվաստանյութ (ChAdOx1-5* ռեկոմբինանտ) 5 × 10^10  վիրուսային մասնիկներ (վմ) 

*Ռեկոմբինանտ, -չռեպլիկացվող շիմպանզեի ադենովիրուսային վեկտոր` SARS-CoV-2-ի Spike (S) գլիկոպրոտեինով կոդավորված:  Ստեղծվել է մարդու գենետիկորեն ձևափոխված սաղմնային երիկամի (HEK) 293 բջիջներում: Այս նյութը պարունակում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ,GMO):

Այլ օժանդակ բաղադրիչներ`
  • L-հիստիդին

  • հիստիդին հիդրոքլորիդ մոնոհիդրատ

  • մագնեզիումի քլորիդ հեքսահիդրատ

  • պոլիսորբատ 80 (E433)

  • էթանոլ

  • սախարոզա

  • նատրիումի քլորիդ

  • դինատրիումի էդետատ դիհիդրատ
    ներարկման ջուր

       AstraZeneca-ի  COVID-19 պատվաստանյութը պարունակում է նատրիում և ալկոհոլ)1

Information for UK recipients on COVID-19 Vaccine AstraZeneca|gov.uk

 

Պատվաստանյութի վերջնական արտադրանքի յուրաքանչյուր դեղաչափ (0.5 մլ) պարունակում է ոչ ակտիվ SARS-CoV-2 վիրուսի 3 մկգ/դեղաչափ:

Օժանդակ նյութեր`
  • ալյումինի հիդրօքսիդ,
  • նատրիումի հիդրոֆոսֆատ,
  • նատրիումի դիհիդրոֆոսֆատ,
  • նատրիումի քլորիդ, 
  • ներարկման ջուր:

Պատվաստանյութը չի պարունակում կոնսերվանտներ: Օժանդակ նյութերից ոչ մեկը կենդանական կամ մարդկային ծագում չունի1:

Background document on the inactivated vaccine Sinovac-CoronaVac against COVID-19. WHO

Պատվաստանյութի 1 դեղաչափի բաղադրությունը`  

I կոմպոնենտը պարունակում է. գործող բաղադրիչ` SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցային գենը պարունակող 26 սերոտիպի ռեկոմբինացված ադենովիրուսային մասնիկներ` մեկ ներարկման չափաբաժնում (1,0±0,5) х 1011 մասնիկ:

II կոմպոնենտը պարունակում է. ակտիվ բաղադրիչներ են` SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցային S գենը պարունակող 5 սերոտիպի ռեկոմբինացված ադենովիրուսային մասնիկներ, մեկ ներարկման չափաբաժնում` (1.0 ± 0.5) x 1011 մասնիկ:

Օժանդակ նյութեր`
  • տրիս (հիդրոքսիմեթիլ) ամինոմեթան - 1.21 մգ,
  • նատրիումի քլորիդ-2.19 մգ,
  • սախարոզա `25.0 մգ,
  • մագնեզիումի քլորիդ հեքսահիդրատ` 102.0 մկգ,
  • էթիլեն դիամին տետրաքացաքաթթվի (EDTA) երկնատրիումական
    աղի դիհիդրատ - 19.0 մկգ,
  • պոլիսորբատ 80 - 250 մկգ,
  • էթանոլ 95% - 2.5 մլ,
  • ներարկման ջուր մինչև 0,5 մլ1:

    Sputnik V Instruction

Յուրաքանչյուր 0.5 մլ դեղաչափ պատվաստանյութի վերջնական արտադրանքը պարունակում է` 6.5 U (4 մկգ) ոչ ակտիվ SARS-CoV-2 հակածիններից և ֆոսֆատ-բուֆերային աղում (PBS) ալյումինի հիդրօքսիդի  ադյուվանտ (3): PBS- ն կազմված է երկնատրիումի հիդրոֆոսֆատ դոդեկահիդրատից, նատրիումի երկհիդրոֆոսֆատից և նատրիումի քլորիդից: Օժանդակ նյութերից ոչ մեկը կենդանական կամ մարդկային ծագում չունի: Օժանդակ նյութերը լայնորեն կիրառվում են դեղագործական արտադրանքներում1:

WHO. Background document on the inactivated COVID-19 vaccine BIBP developed by China National Biotec Group (CNBG),

COVID-19-ի դեմ Moderna պատվաստանյութը պարունակում է հետևյալ բաղադրիչները` մեսենջեր ռիբոնուկլեինաթթու (մ-ՌՆԹ), լիպիդներ (SM-102, պոլիէթիլեն գլիկոլ [PEG] 2000 դիմիրիստոյլ գլիցերին [DMG], խոլեստերին և 1,2-դիստեարոյլ-sn-գլիցերո-3-ֆոսֆոքոլին [DSPC]), տրոմետամին, տրոմետամինի հիդրոքլորիդ, քացախաթթու, նատրիումի ացետատի տրիհիդրատ, և սախարոզա1։
Moderna COVID-19 Vaccine EUA Fact Sheet for Recipients and Caregivers․
Pfizer-BioNTech պատվաստանյութը պարունակում է՝ Վմ-ՌՆԹ, լիպիդներ ((4-հիդրօքսիբութիլ) ազանեդիիլ) բիս (հեքսան-6,1-դիլ) բիս (2-հեքսիլդեկանոատ), 2 [(պոլիէթիլեն գլիկոլ) -2000] -N, N-դիտետրադեցիլացետամիդ, 1,2 դիստեարոյլ-sn-գլիցերո-3-ֆոսֆոքոլին և խոլեստերին), կալիումի քլորիդ, միաբազային կալիում ֆոսֆատ, նատրիումի քլորիդ,երկբազային նատրիումի ֆոսֆատ դիհիդրատ և սախարոզա1:
FDA. Pfizer-BioNTech COVID-19 Vaccine EUA Fact Sheet for Recipients and Caregivers

Sputnik ligth  ակտիվ նյութը՝ ռեկոմբինանտ ադենովիուսի 26-րդ տիպի մասնիկն է, որը պարունակում է SARS-CoV-2-ի «Spike» սպիտակուցի գենը, (1.0+- 0.5)*1011 մասնիկ/դեղաչափ:
 

Օժանդակ նյութերն են՝
  • տրիս (հիդրօքսիմեթիլ) ամինոմեթան-1.21մգ,
  • նատրիումի քլորիդ-2.19մգ,
  • սախարոզա-25.0մգ,
  • պոլիսորբատ 80-25մկգ,
  • մագնեզիումի քլորիդհեքսահիդրատ-102.0մկգ,
  • դինատրիումի աղդեհիդրատ-19.0մկգ,
  • Էտանոլ 95%-2.5մկգ, ն
  • երարկման համար հեղուկ-մինչև 0.5 մլ: