Մտահոգիչ տարբերակներ
- Ալֆա - B.1.1.7
- Բետա - B.1.351
- Գամմա - P.1
- Դելտա - B.1.617.2
- Օմիկրոն - B.1.1.529
-
Գրանցված առաջին դեպքը՝ Միացյալ Թագավորություն
-
Տարածումը՝ տարածվում է ավելի արագ, քան մյուս տարբերակները
-
Ծանր ընթացք և մահ՝ կարող է ավելի շատ մարդկանց մոտ ծանր ընթացքի և մահվան պատճառ դառնալ
-
Պատվաստանյութ՝ ներկայում արտոնված պատվաստանյութերն արդյունավետ են այս տարբերակի դեմ: Լիովին պատվաստված մարդկանց շրջանում որոշ շրջանցող վարակներ սպասելի են, բայց հազվադեպ: Բոլոր պատվաստանյութերն էլ արդյունավետ են հատկապես ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեմ:
-
Բուժում՝ այս տարբերակի դեմ բուժումն արդյունավետ է:
-
Գրանցված առաջին դեպքը՝ Հարավային Աֆրիկա
-
Տարածումը՝ կարող է տարածվել ավելի արագ, քան մյուս տարբերակները
-
Ծանր ընթացք և մահ՝ առկա տվյալները չեն վկայում, որ մահվան կամ ծանր ընթացքի առումով մյուս տարբերակներից տարբերվող միտում կա
-
Պատվաստանյութ՝ ներկայում արտոնված պատվաստանյութերն արդյունավետ են այս տարբերակի դեմ: Որոշ շրջանցող վարակներ սպասելի են, բայց հազվադեպ: Բոլոր պատվաստանյութերը հատկապես արդյունավետ են ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեմ:
-
Բուժում՝ մոնոկլոնալ հակամարմինների վրա հիմնված բուժման որոշ եղանակներ պակաս արդյունավետ են այս տարբերակի դեմ:
-
Գրանցված առաջին դեպքը՝ Ճապոնիա/Բրազիլիա
-
Տարածումը՝ տարածվում է ավելի արագ, քան մնացյալ տարբերակները
-
Ծանր ընթացք և մահ՝ ներկա պահին առկա տվյալները չեն վկայում, որ մահվան կամ ծանր ընթացքի առումով մյուս տարբերակներից տարբերվող միտում կա
-
Պատվաստանյութ՝ ներկայում արտոնված պատվաստանյութերն արդյունավետ են այս տարբերակի դեմ: Որոշ շրջանցող վարակներ սպասելի են, բայց հազվադեպ: Բոլոր պատվաստանյութերը հատկապես արդյունավետ են ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեմ:
-
Բուժում՝ մոնոկլոնալ հակամարմինների վրա հիմնված բուժման որոշ եղանակներ պակաս արդյունավետ են այս տարբերակի դեմ:
-
Գրանցված առաջին դեպքը՝ Հնդկաստան
-
Տարածումը՝ տարածվում է շատ ավելի արագ, քան մնացյալ տարբերակները
-
Ծանր ընթացք և մահ՝ կարող է ավելի ծանր ընթացքի պատճառ դառնալ, քան մնացյալ տարբերակները
-
Պատվաստանյութ՝ վարակներն, անգամ «Դելտա» տարբերակով, հազվադեպ են գրանցվում լիովին պատվաստված մարդկանց մոտ: Որոշ շրջանցող վարակներ սպասելի են, բայց հազվադեպ: Այնուամենայնիվ, նախնական տվյալներով, ամբողջությամբ պատվաստված մարդիկ, որոնք վարակվում են Դելտա տարբերակով, կարող են վիրուսը տարածել այլոց շրջանում: Ավելին իմացեք այստեղ (հիպերհղում Դելտա տարբերակի ենթա-ենթաէջին): Բոլոր պատվաստանյութերը հատկապես արդյունավետ են ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեմ:
-
Բուժում՝ մոնոկլոնալ հակամարմինների վրա հիմնված բուժման որոշ եղանակներ պակաս արդյունավետ են այս տարբերակի դեմ:
- Գրանցված առաջին դեպքը՝ Հարավային Աֆրիկա
-
Տարածումը՝ կարող է տարածվել շատ ավելի արագ, քան մնացյալ տարբերակները, ներառյալ՝ «Դելտան»:
-
Ծանր ընթացք և մահ՝ դեպքերի փոքր թվի պատճառով, այս տարբերակի հետ կապված հիվանդության ծանրությունն ու մահվան հավանականությունը հստակ չէ:
-
Պատվաստանյութ՝ շրջանցող վարակներ լիովին պատվաստված մարդկանց շրջանում ակնկալվում են, բայց պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ լինել հիվանդության ծանր ընթացքը, հոսպիտալացումն ու մահը կանխարգելելու հարցում: Նախնական տվյալները ցույց են տալիս, որ լիովին պատվաստված մարդիկ, ովքեր վարակվում են «Օմիկրոնով», կարող են վարակը տարածել այլ անձանց շրջանում: Հաշվի առնելով բոլոր պատվաստանյութերի արդյունավետությունը ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեմ, «Օմիկրոնի» առաջացումը էլ ավելի կարևոր է դարձնում պատվաստումները, այդ թվում նաև բուստեր՝ խթանիչ:
-
Բուժում՝ մոնոկլոնալ հակամարմինների վրա հիմնված բուժման որոշ եղանակներ կարող են պակաս արդյունավետ լինել Օմիկրոնով վարակի պարագայում: