Հարցեր պատվաստանյութերի մասին
-
Պատվաստվելուց առաջ և հետո հակամարմիններ որոշելու անհրաժեշտություն չկա:
-
COVID-19-ի ՊՇՌ թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա: Այս փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում:
-
COVID-19-ի դեմ ներկա պահին կիրառվող պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս։ Սա նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։
-
Այո՛, պետք է պատվաստվել, COVID-19-ի հետ կապված առողջական լուրջ ռիսկերի, ինչպես նաև հնարավոր կրկնավարակի պատճառով։ Հիվանդանալուց հետո անձը կարող է պատվաստվել վերջին ախտանշաններն անցնելուց 14 օր հետո: Ներկայումս, դեռևս հայտնի չէ, թե COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո տվյալ անձը որքան ժամանակ է պաշտպանված։
-
Պատվաստումից հետո որևէ դեղորայքի կիրառման անհրաժեշտություն չկա:
-
Պատվաստումից առաջ որևէ լաբորատոր հետազոտության կարիք չկա, այդ թվում նաև` կոագուլոգրամմայի, արյան մակարդելիության գործոնների որոշման:
-
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված յուրաքանչյուր անձ կարող է դառնալ արյան դոնոր պատվաստումից 7 օր հետո, եթե չունի հետպատվաստումային որևէ կողմնակի երևույթ կամ հիվանդության ախտանիշ:
-
Պատվաստումների բժշկական հակացումները լինում են բացարձակ և ժամանակավոր: Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:
-
Բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը տրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից (պոլիկլինիկա, ամբուլատորիա)՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։
-
Ամբողջական պատվաստումը տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) իրականացված պատվաստումն է: