Ինչու՞ պատվաստվել
ԱՎԵԼԻՆ
Ինչպե՞ս պաշտպանվել COVID-19-ից
ԱՎԵԼԻՆ

Հաճախ տրվող հարցեր

Բոլոր հարցերը
  • COVID-19-ով հաստատված անախտանիշ կամ թեթև դեպքերի, այդ թվում` «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների վարումն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների կողմից: Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ բժիշկն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մշտադիտարկում. ճշտվում են պացիենտի գանգատները, ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև տրամադրվում է տեղեկատվություն տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ, նաև հրահանգվում է առողջական վիճակի վատթարացման դեպքում անմիջապես կապ հաստատել բժշկի հետ: COVID-19-ով պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, ելնելով գանգատներից, ԱԱՊ բժիշկն իրականացնում է տնային այց` տեղում գնահատելու պացիենտի կամ կոնտակտավորի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում, ըստ բժշկական ցուցումների, իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:

  • Գիտնականները կարծում են, որ վարակված անձը մինչև հիվանդության 11-րդ օրը համարվում է վարակիչ: Այդ ժամկետից հետո նա կարող է լինել վիրուսակիր, բայց ոչ վարակիչ: Անձը կարող է փոխանցել վարակը մինչև ախտանշանների ի հայտ գալը: Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 7 օրացուցային օր իքնամեկուսացում սահմանել ամբողջական պատվաստված և 10 օրացուցային օր չպատվաստված կամ ոչ ամբողջական պատվաստված անձանց նկատմամբ՝ հաշված ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից։  

  • Մինչ օրս չկան գիտական ապացույցներ, համաձայն որի ընտանի կենդանիներ պահող  անձինք վարակվել են COVID-19-ով վարակված իրենց կենդանիներից։

  • COVID-19-ի ախտանշաններն են (բայց չեն սահմանափակվում) ջերմություն, տենդ, հազ, ընդհանուր թուլություն, տկարություն, գլխացավ, մկանացավ (միալգիա), կոկորդի ցավ, հարբուխ, շնչարգելություն (հևոց), ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, լուծ (դիարեա), համի և հոտի կորուստ, գիտակցության խանգարում: 

    Հիվանդությունը կարող է ընթանալ նաև անախտանիշ: 

  • COVID-19 հիվանդության ժամանակ հիմնականում ախտահարվում են շնչառական օրգանները։ Հետևաբար կարևոր է շնչառական հիգիենայի կանոնների պահպանումը բոլորի կողմից։ Հազալիս կամ փռշտալիս անհրաժեշտ է փակել բերանը և քիթը արմունկով կամ անձեռոցիկով (անձեռոցիկն օգտագործելուց հետո անմիջապես գցել աղբամանը)։ Կարևոր է նաև ձեռքերի հիգիենայի պահպանումը՝ անհրաժեշտ է պարբերաբար լվանալ ձեռքերն օճառով կամ մաքրել սպիրտային հիմքով ախտահանիչով։ Խորհուրդ է տրվում կրել դիմակ, պահպանել առնվազն 1-1.5 մ սոցիալական հեռավորություն:

  • COVID-19-ը շնչառական վարակ է, և փոխանցվում է մարդուց մարդ, սովորաբար վարակված անձի հետ շփման ընթացքում փռշտալիս կամ հազալիս՝ շնչառական կաթիլների միջոցով կամ այդ կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) ձեռք տալու, այնուհետև՝ երանին կամ դեմքին դիպչելու հետևանքով։