Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ԱՆ աշխատանքները
Հաշվետու տարում`
Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել:
Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը:
Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն:
Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:
Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները:
Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ:
2022 թվականին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով`
Առողջության համապարփակ ապահովագրության ներդնում
Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ
«STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում
Բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում
Էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն: