04 ՕԳՍՏ 2022
Շրջայց «Ավան» կլինիկայում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Ավան» կլինիկայի տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
1980-ականներին կառուցված շենքը մինչև 2020 թվականի մարտը ծառայել է որպես հոսպիտալ, այնուհետև վերապրոֆիլավորվել է COVID-19 կլինիկայի, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից փոխանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին:
Առաջիկայում կլինիկան կշարունակի սպասարկել COVID-ով պացիենտներին, իսկ շինարարական աշխատանքներին զուգահեռ մատուցվող ծառայություններն ու հզորությունները կընդլայնվեն: