04 ՀՈՒԼ 2022
Կորոնավիրուսային իրավիճակը հունիսի 27-ից հուլիսի 3-ը
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Հայաստանում իրականացվել է 4992 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, առողջացել է 62 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423417 դեպք, որոնցից 412817-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 290 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8626 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 137 453 թեստավորում: