Արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.
• պատվաստվել COVID-19-ի դեմ,
• ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,
• կրել դիմակ,
• հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել,
• խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,
• պահպանել սոցիալական հեռավորություն,
• հաճախակի օդափոխել փակ տարածքները:
Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում:
Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն ստանալու համար: