22 ԱՊՐ 2022
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ն կվերադառնա մինչքովիդյան իրավիճակին
Մայիսի 16-ից ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլային բժշկական կենտրոնը կվերապրոֆիլավորվի` վերադառնալով մինչքովիդյան իրավիճակին:
Հաշվի առնելով երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը` որոշել ենք վերապրոֆիլավորել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որը համավարակի ժամանակահատվածում ծառայել է` որպես ամենախոշոր քովիդ- կլինիկա։ Այս բարդ ժամանակահատվածում մեր բժշկական կենտրոնի ղեկավարությունն ու մեր բժիշկները ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության, երկրին ու պացիենտին նվիրվածության լավագույն օրինակներից մեկը։
Այսպիսով, բազմապրոֆիլ, բարձրագույն տեխնոլոգիաներով հագեցած, արհեստավարժ մասնագետներով համալրված կենտրոնը շուտով մեր քաղաքացիներին բժշկական ծառայությունների նոր որակ կմատուցի: