11 ՀՈՒՆՎ 2022
Նախարարները պատվաստվել են COVID-19-ի դեմ բուստեր դեղաչափով
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով:
Հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի, հատկապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ բուստերը դեղաչափ` COVID-19 հիվանդությունից և շրջանառվող նոր շտամներից առավել պաշտպանված լինելու համար: