14 ՀՈՒՆՎ 2022
Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի
COVID-19-ի դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում տեղակայված շարժական կետերում շարունակվում են իրականացվել պատվաստումները:
Այսօրվանից նոր պատվաստումային շարժական կետ է բացվել Հանրապետության հրապարակում` Կառավարական տուն 2 հասցեում: Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին ու պատվաստվել։ Պատվաստումներն իրականացվում են Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով։
Պատվաստումային գործընթացին հետևել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանել լրագրողների հարցերին` հորդորելով չհապաղել, գիտակցել պատվաստման կարևորությունը` օր առաջ գալ և պատվաստվել` պաշտպանելով իրենց և իրենց հարազատներին:
ՀՀ առողջապահության նախարարություն