22 ՄԱՐ 2022

COVID-19-ի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատում

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) և այլ միջազգային կազմակերպությունների փորձագետներ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին են ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում առաջիկա շաբաթվա ընթացքում իրականացվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների հետներդրումային գնահատման նպատակը և խնդիրները:

Գնահատումն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մշակած հարցաշարերով առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից` համագործակցելով ԱՄՆ CDC, ԱՀԿ և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ (2022 թվականի մարտի 21-ից 26-ը): Գնահատման արդյունքներն ամփոփելուց ու վերլուծելուց հետո` կներկայացվի զեկույց առողջապահության նախարարություն: Ակնկալվում է, որ գնահատման արդյունքների հիման վրա հնարավոր կլինի բացահայտել բացթողումները, խնդիրները և մշակել առաջարկութուններ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի բարելավման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարություն