30 ՄԱՅ 2022
Կորոնավիրուսային իրավիճակը մայիսի 24-30-ը
Մայիսի 24-30-ը Հայաստանում իրականացվել է 10 307 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք, առողջացել է 385 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 963 դեպք, որոնցից 412 606-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 48 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 625 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 099 602 թեստավորում: