27 ՄԱՅ 2022
Պատվաստումները կարող են իրականացվել սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում
COVID-19-ի դեմ պատվաստումները բնակչությանն առավել հասանելի դարձնելու նպատակով կարող են իրականացվել նաև սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում:
Պատվաստման գործընթացը կազմակերպելու համար անձը կարող է դիմել տարածքային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, որից հետո պատվաստումը կիրականացվի շարժական պատվաստումային խմբերի միջոցով` պահպանելով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող պահանջները: