23 ԱՊՐ 2022

«Պատվաստումը հոգատարություն է» արշավը` Վանաձորում

Հայաստանում մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակներում Լոռու մարզի 65 տարեկանից բարձր անձինք հնարավորություն են ունեցել պատվաստվել COVID-19-ի դեմ իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Լոռու մարզում հետևել է պատվաստումային արշավի ընթացքին, զրուցել բնակիչների հետ։

Բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, առաջարկվել է այլ կարևոր առողջապահական ծառայություններ, ներառյալ` ոչ վարակիչ հիվանդությունների՝ անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ։

ՀՀ առողջապահության նախարարություն